Իսլանդիայում բանանի արտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլանդական արտադրության բանան

Իսլանդիայում բանանի արտադրություն, Իսլանդիայի տնտեսության ճյուղ, որն իրականում գոյություն է ունեցել կարճ ժամանակ, իսկ այժմ դարձել է քաղաքային լեգենդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Իսլանդիայի տնտեսության հիմքը ավանդաբար համարվում են ձկնորսությունը, զբոսաշրջությունը և ալյումինի արտադրությունը, ջերմոցներում մրգերի և բանջարեղենի արտադրությունը տնտեսության աճող ոլորտ է։ Որոշակի ժամանակ իսլանդական ջերմոցներում սկսեցին աճեցնել նաև բանան։ Իսլանդիայում բանան աճեցնելու առաջին փորձերը վերաբերում են 1930 թվականին[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էժան Երկրաջերմային էներգիայի, որն այն ժամանակ նոր էր դարձել հասանելի, և ներմուծվող մրգերի բարձր գների համադրությունը հանգեցրին մի շարք ջերմոցների կառուցմանը, որտեղ 1945 թվականից[2] սկսվեց բանանի առևտրային մշակում, որը շարունակվեց մինչև 1958 թվականի վերջը[3] կամ, հնարավոր է, 1959 թվականը[4]։

1960 թվականին կառավարությունը վերացրեց մրգերի ներմուծման մաքսատուրքերը[5]։ Արդյունքում ներքին շուկայում աճեցրած բանանն այլևս ի վիճակի չէր մրցակցելու ներկրվողի հետ և շուտով վերացավ շուկայից։ Իսլանդիայում բանանի մշակումը շատ ավելի դանդաղ էր, քան արևադարձային երկրներում՝ լույսի ցածր մակարդակի պատճառով. իսլանդական բանանի հասունացման համար պահանջվում էր երկու տարի, մինչդեռ հասարակածային գոտում դրանք հասունանում են մի քանի ամսում[6]։

Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային լեգենդն այն մասին, որ Իսլանդիան ներկայումս Եվրոպայի ամենամեծ բանան արտադրող և/կամ արտահանողն է, տարածվել է տարբեր գրքերի, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից։ Այդ մասին նշվել է, օրինակ, BBCQI վիկտորինայի մի դրվագում[7], այնուհետև այդ շոուի հետ կապված ֆորումում[8]։ Այնուամենայնիվ, ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) վիճակագրության՝ այժմ (և տասնամյակներ շարունակ) եվրոպական ամենամեծ բանան արտադրողը Իսպանիան է, որը կազմում է Եվրոպայում ընդհանուր արտադրության մոտ 90%-ը (թեև արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Կանարյան կղզիներում, որը գտնվում է Աֆրիկայի ափերի մոտ)։ Եվրոպայում բանան արտադրող մյուս երկրներն են Պորտուգալիան, Հունաստանը և Իտալիան։

Այսպիսով, թեև իսլանդական ջերմոցներում փոքր քանակությամբ բանան դեռ աճեցվում է և ամեն տարի պտուղ է տալիս, այնուամենայնիվ, Իսլանդիան ներմուծում է երկրում սպառված գրեթե բոլոր բանանները (ներմուծումը 2009 թվականին մեկ շնչի հաշվով ավելի քան 18 կգ էր)[9]։

Իսլանդիայի գյուղատնտեսական համալսարանում գործում է երկրի վերջին ֆերման, որի արևադարձային ջերմոցում աճեցվում են 600-700 բանանային մշակաբույսեր։ Դրանք ստացվել են որպես նվիրատվություն նախկին բանան աճեցնողներից, երբ նրանք փակել են իրենց ջերմոցները։ Բանանն աճեցվում և սպառվում է համալսարանի ուսանողների և աշխատակազմի շրջանում և չի վաճառվում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bananarækt á framtíð fyrir sér á Íslandi» [Banana growing may have a future in Iceland]. Vísir (Icelandic). Reykjavik. 1943 թ․ հուլիսի 10. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Bananalýðveldið Ísland» [Iceland, banana republic]. Fréttablaðið (Icelandic). Reykjavik. 2007 թ․ դեկտեմբերի 1. էջ 42. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «200 bananaplöntur á garðyrkjuskólanum gefa af sér ávexti» [200 banana plants bear fruit at School of Horticulture]. Alþýðublaðið (Icelandic). Reykjavik. 1958 թ․ հուլիսի 13. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Íslenzk frímerki í fána á afmælistertu Sir Winstons Churchills» [Icelandic stamps on flag decorating Sir Winston Churchill’s birthday cake]. Morgunblaðið (Icelandic). Reykjavik. 1959 թ․ դեկտեմբերի 3. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Verðlækkun ávaxta» [Fruit prices down]. Alþýðublaðið (Icelandic). Reykjavik. 1960 թ․ փետրվարի 28. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Alex Baumhardt. «The Mythical Banana Kingdom Of Iceland». Reykjavík Grapevine.
  7. «Q.I. - Biggest Banana Republic in Europe». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  8. «QI Talk Forum». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. Statistics Iceland Արխիվացված 2013-11-14 Wayback Machine (imports of bananas in 2009)