Իսահակ Լևին
Իսահակ Լևին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1876 |
Ծննդավայր | Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ոչ վաղ քան մարտի 1, 1943 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող |
Իսահակ Լևին (ռուս.՝ Исаа́к О́сипович Ле́вин, հունվարի 20, 1876, Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան մարտի 1, 1943), ռուս հասարակական գործիչ, պատմաբան, հրապարակախոս, լրագրող, Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, Արտասահմանում ռուս հրեաների հայրենական միավորման կազմակերպիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռուսական տեղեկագրեր» թերթի (1906 թվականից), «Ռուսական միտք» ամսագրի տեսաբանն է[1])։
1918 թվականից ապրել է Գերմանիայում, հետո՝ Ֆրանսիայում։ «Ղեկ», «Ռուսական գրառումներ» թերթերի, «Օտար կողմում» պատմագրական ամսագրերի աշխատակից է։ «Ֆրանսիական հեղափոխության արտագաղթը»[2], որը 1923 թվականին տպագրել է Բեռլինի «Խոսք» հրատարակչությունը[3]։ «Արտասահմանում ռուս հրեաների հայրենական միավորման» կազմակերպիչ և գործուն անդամ է։
1930-ականների սկզբից ապրել է Փարիզում, համագործակցել է «Հայրենական գրառումներ» ամսագրի հետ, տպագրվել է ֆրանսիական պարբերականներում («Le Monde slave»,«Asie française», «Cahiers juifs», «Affaires étrangères», «Economiste français», «La grande revue»): Զեկույցներով հանդես է եկել Բեռլինում, այդ թվում՝ Նացիստական Գերմանիայում հակասեմականության մասին։ 1937 թվականին առանձին գրքով ֆրանսերեն լույս է տեսել նրա «La Mongolie historique, géographique, politique» («Մոնղոլիա. պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն») տեսությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի շրջափակման ժամանակ զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիական հեղափոխության արտագաղթ. Մաս առաջին։ Բեռլին։ Խոսք, 1923
- Ռուսներ և հրեաներ։ Ժողովածու։ Իոսիֆ Բիկերմանի խմբագրությամբ, Բեռլին, 1924 թվական
- «Մոնղոլիա. պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն» (J. Lévine «La Mongolie historique, géographique, politique», Փարիզ, Payot, 1937)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Арон Перельман. Воспоминания
- ↑ Левин И. Эмиграция французской революции. Часть 1
- ↑ //www.alib.ru/bs.php4?uid=115226fd1c81fa34679ee4deac818114c04
- ↑ La Mongolie historique, géographique, politique (Open Library)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Солженицын Александр Исаевич упоминает о Исааке Осиповиче Левине: «Двести лет вместе». Часть вторая(չաշխատող հղում)
- Левин И. О. (автор 1-й части статьи): «Наполеон (Скончался 5 мая 1821 г.)»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биографический словарь деятелей русской эмиграции(չաշխատող հղում)
|