Իսահակ Լևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսահակ Լևին
Ծնվել էհունվարի 20, 1876(1876-01-20)
ԾննդավայրԴաուգավպիլս, Dvinsk County, Vitebsk Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել է1944
Մասնագիտությունլրագրող

Իսահակ Լևին (ռուս.՝ Исаа́к О́сипович Ле́вин, հունվարի 20, 1876(1876-01-20), Դաուգավպիլս, Dvinsk County, Vitebsk Governorate, Ռուսական կայսրություն - 1944), ռուս հասարակական գործիչ, պատմաբան, հրապարակախոս, լրագրող, Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, Արտասահմանում ռուս հրեաների հայրենական միավորման կազմակերպիչներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսական տեղեկագրեր» թերթի (1906 թվականից), «Ռուսական միտք» ամսագրի տեսաբանն է[1]

1918 թվականից ապրել է Գերմանիայում, հետո՝ Ֆրանսիայում: «Ղեկ», «Ռուսական գրառումներ» թերթերի, «Օտար կողմում» պատմագրական ամսագրերի աշխատակից է: «Ֆրանսիական հեղափոխության արտագաղթը»[2], որը 1923 թվականին տպագրել է Բեռլինի «Խոսք» հրատարակչությունը[3]: «Արտասահմանում ռուս հրեաների հայրենական միավորման» կազմակերպիչ և գործուն անդամ է։

1930-ականների սկզբից ապրել է Փարիզում, համագործակցել է «Հայրենական գրառումներ» ամսագրի հետ, տպագրվել է ֆրանսիական պարբերականներում («Le Monde slave»,«Asie française», «Cahiers juifs», «Affaires étrangères», «Economiste français», «La grande revue»): Զեկույցներով հանդես է եկել Բեռլինում, այդ թվում՝ Նացիստական Գերմանիայում հակասեմականության մասին: 1937 թվականին առանձին գրքով ֆրանսերեն լույս է տեսել նրա «La Mongolie historique, géographique, politique» («Մոնղոլիա. պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն») տեսությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի շրջափակման ժամանակ զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարում:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիական հեղափոխության արտագաղթ. Մաս առաջին: Բեռլին։ Խոսք, 1923
  • Ռուսներ և հրեաներ: Ժողովածու: Իոսիֆ Բիկերմանի խմբագրությամբ, Բեռլին, 1924 թվական
  • «Մոնղոլիա. պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն» (J. Lévine «La Mongolie historique, géographique, politique», Փարիզ, Payot, 1937)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]