Jump to content

Իսաբել Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսաբել Ռոդրիգես
Ծնվել է16-րդ դար կամ 1480[1]
ԾննդավայրԻսպանիա
Մահացել է16-րդ դար
Մահվան վայրՏակուբայա, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն
ՔաղաքացիությունԻսպանիա
ՄասնագիտությունԿոնկիստադոր, բուժքույր և բժիշկ
ԱշխատավայրԴիոգո Կոլումբոս և Էռնան Կորտես

Իսաբել Ռոդրիգես հայտնի է նաև որպես Իսաբել Ռոդրիգո, իսպանացի բուժքույր, հետազոտող, 16-րդ դարի բժիշկ։ 16 -րդ դարի ռազմական բժշկության առաջավոր դեմք։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաբելը մասնակցել է Էռնան Կորտեսի Մեքսիկա կատարած արշավանքին։ Ծնվել է Իսպանիայում, ծննդյան և մահվան տարեթվերը հայտնի չեն։ Արշավանքների ժամանակ ուղեկիցները նրան "Մատրոն" էին անվանում։ Նրա անունը հիշատակվում է Ֆրանցիսկո Սերվանտես դե Սալազարի և Բեռնալ Դյազ դել Կաստիլոյի գրություններում։ Նրա ամուսինը Միգել Ռոդրիգես դե Գվադալուպեն էր, ում մասին քիչ բան է հայտնի։ 1521 թվականին միացել է Կոտրեսի արշավախմբին։

Իզաբելը պատասխանատու էր արշավախմբի բժշկական մասի համար։ Նա նպատակ ուներ ստեղծելու բուժքույրերի կայացած խումբ, որը հետևողականորեն ուղեկցելու էր զինվորներին։ Նա վերապատրաստեց և համակարգեց երիտասարդ կանանց, ինչպես Իսպանիայից, այնպես էլ դաշնակից հայրենի երկրներից, որոնք ցանկացան մասնակցել պատերազմի ընթացքում առաջին օգնություն ցուցաբերելու բուժաշխատանքներին։ Հնարավոր է, որ նա անհրաժեշտության դեպքում գործել է նաև որպես զինվորական, ինչպես որ նրա ենթակայության տակ գտնվող մի շարք կանայք։

Նրա հրամանատարության տակ էին գտնվում Բեատրիս դե Պալասիոսը և Խուանա Մանսիլան։ Հավանական է, որ Իսաբելը ստանձնել էր կառավարման այլ պարտականություններ ՝ կապված բնակավայրերի կամ սննդի դասակարգման հետ և ստանձնել կառավարման այլ պարտականություններ[2]։

Նրա բուժման ունակությունն այնքան առանձնահատուկ էր, որ գործընկերները նրան շնորհալի էին համարում։ Երբ նվաճումն ավարտվեց և դրանից հետո նրա մի քանի ուղեկիցներ և նախկին հիվանդներ հանդես եկան որպես վկա, իսպանական թագը նրան շնորհեց «Պատվավոր դոկտորի» կոչում, մասնագիտություն, որը ժամանակին վերապահված էր միայն տղամարդկանց,

Ծառայության լարված կյանքից հետո նա բնակություն հաստատեց Տակուբայա քաղաքում, որտեղ նա անցավ վաստակած հանգստի, չնայած շարունակեց բժշկությամբ զբաղվել տեղի համայնքում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.redalyc.org/journal/5175/517569474051/html/
  2. Loredo Díaz LP. La historia de la enfenneria en la Nueva España. Temas Médicos de Nueva España. Pag. 259; Domecq: IMSS
  3. Elizabeth Salas. Soldaderas in the Mexican Military: Myth and History. University of Texas, Austin