Jump to content

Իոսիֆ Ռապոպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Ռապոպորտ
Ծնվել էմարտի 22 (ապրիլի 4), 1901[1]
ԾննդավայրՕրյոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 11, 1970(1970-05-11)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, դերասան, ռեժիսոր և մանկավարժ

Իոսիֆ Մատվեևիչ Ռապոպորտ (մարտի 22 (ապրիլի 4), 1901[1], Օրյոլ, Ռուսական կայսրություն - մայիսի 11, 1970(1970-05-11)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1946

1924 թվականից աշխատել է ՄԳԱԹ-ի 3-րդ ստուդիայում (1926 թվականից՝ Վախթանգովի անվան թատրոն)։ Դերերից են՝ Իմաստուն, Տրուֆալդինո (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոա»), Եֆիմ Աուտեն (Լեոնովի «Փորսուղներ»), վ․ Ի․ Լենին (Պոգոդինի «Հրացանավոր մարդը»)։ Բեմադրություններ է ունեցել Մոսկվայի Կենտրոնական մանկական, օպերետի, Վախթանգովի անվ․ թատրոններում, լավագույնը՝ Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսի ներկայացումն է։ 1925 թվականից զբաղվել է մանկավարժությամբ (1950 թվականից՝ Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր)։ Իոսիֆ Ռապոպորտի ռեժիսորական առաջին աշխատանքը եղել է Սունդուկյանի «Պեպո»-ն (Մոսկվայի հայկական ստուդիա, 1925)։ Նա ստեղծագործական սերտ կապեր է ունեցել հատկապես Ե․ Վախթանգովի, ինչպես և Մոսկվայում ապրող հայ թատերական գործիչների հետ, հանդես եկել հայկական ներկայացումների մասին թատերախոսականներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։