Jump to content

Ինքնասպանության ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուիցիդալ ճգնաժամ, ինքնասպանության ճգնաժամ կամ պոտենցիալ ինքնասպանություն, իրավիճակ, որի ժամանակ մարդը փորձում է սպանել ինքն իրեն կամ լրջորեն պլանավորում է դա։ Հասարակական անվտանգության մարմինները, բժշկական պրակտիկան և արտակարգ ծառայությունները դրա դեպքում դիտարկում են անհետաձգելի բժշկական օգնություն, որը պահանջում Է սուիցիդալ անհապաղ միջամտություն և շտապ բժշկական օգնություն։ Ինքնասպանության պնդումները առաջանում են այն ժամանակ, երբ կա զգացմունքային խնդիր կամ անախորժություն, որը մարդը չի կարող լուծել, և ինքնասպանությունը նրանց միակ լուծումն է։ Կլինիցիստները պետք է վերաիմաստավորեն ինքնասպանության ճգնաժամերը, մատնանշեն, որ ինքնասպանությունը խնդրի լուծում չէ, և օգնեն մարդուն որոշել և լուծել կամ հանդուրժել այդ խնդիրները[1]։

Պոտենցիալ ինքնասպանության դեպքերի մեծ մասը նախազգուշացնող նշաններ ունեն[2][3][4]։ Ինքնասպանության փորձ, սուիցիդալ նամակ, դրա պլանավորման մասին խոսակցություններ, մահվան մասին հաճախակի խոսակցություններ կամ մտորումներ, մահվան ցանկության ցուցադրում բանավոր արտահայտությամբ կամ պոտենցիալ մահացու ռիսկի ընդունման միջոցով, ինչպես նաև ինքնասպանության փորձի միջոցների ձեռնարկումը (օրինակ, պարան ձեռք բերելը՝ կախվելու կամ գերդոզավորման փորձի հաբերի կուտակման համար)՝ սրանք բոլորը ինքնասպանության ճգնաժամի նշաններ են։ Ավելի նուրբ հուշումները ներառում են մահվան նախապատրաստումն առանց ակնհայտ պատճառի (օրինակ, գործերի կարգը, կտակի փոփոխությունը և այլն), հրաժեշտի նամակները, ինչպես նաև ընտանիքի անդամներին կամ ընկերներին այցելելը կամ զանգահարելը, հրաժեշտ տալու համար։ Անձը կարող է նաև սկսել նվիրել արժեքավոր բաներ (քանի որ դրանք «այլևս անհրաժեշտ չեն»)։ Այլ դեպքերում, մարդը, ով կարծես ճնշված է և հակված է ինքնասպանության, կարող է կրկին դառնալ նորմալ և լցված էներգիայով կամ հանգստությամբ; այս մարդիկ հատկապես պետք է դիտարկվեն, քանի որ նորմալ կյանքի վերադարձը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նրանք համաձայնության են եկել ցանկացած հաջորդ գործողության հետ (օրինակ, ինքնասպանության փորձի և իրենց խնդիրներից «փախուստի» պլանի)։

Դեպրեսիան ինքնասպանության հիմնական պատճառահետևանքային գործոնն է, և մարդիկ, որոնք տառապում են դեպրեսիայով, համարվում են ինքնասպանության բարձր ռիսկի զոնայում գտնվողներ։ Սակայն, ինքնասպանության վարքագիծը չի սահմանափակվում միայն հիվանդներով, ովքեր ախտորոշվել են այս կամ այն ձևով[5]։ Բոլոր ինքնասպանությունների ավելի քան 90%-ը կապված է տրամադրության խանգարումների հետ, ինչպիսիք են երկբևեռ խանգարումը, դեպրեսիան, շիզոֆրենիան կամ այլ հոգեկան հիվանդություններ[6]։ Ինչքան խոր է դեպրեսիան, այնքան ավելի մեծ է անտարբերության, անօգնականության, հուսահատության կամ անարժեքության զգացումներում հաճախ դրսևորվող վտանգը[7][8]։

Ինքնասպանությունը հաճախ կատարվում է ի պատասխան դեպրեսիայի պատճառների, ինչպիսիք են ռոմանտիկ հարաբերությունների դադարեցումը, ծանր հիվանդությունը կամ վնասվածքը (օրինակ, վերջույթների կորուստը կամ կուրությունը), մտերիմ մարդու մահը, ֆինանսական խնդիրները կամ աղքատությունը, մեղքի զգացումը կամ վախը բռնվելու համար, թմրամիջոցների չարաշահումը, ծերությունը, գենդերային ինքնության խնդիրները և այլն[9]։

2006 թվականին ԱՀԿ-ն ինքնասպանությունների հետազոտություն է անցկացրել ամբողջ աշխարհում։ Կանադայում ստացված արդյունքները ցույց են տվել, որ փորձերի 80-90%-ն անհաջող են եղել (ինքնասպանության փորձի կանխատեսման բարդությունների հետ կապված գնահատում)։ Հետազոտված ձախողված ինքնասպանությունների 90%-ը հանգեցրել է հոսպիտալացման։ 12% փորձերը կատարվել են հիվանդանոցներում։

Կետամինը փորձարկվել է կայուն երկբևեռ դեպրեսիայի, մեծ դեպրեսիվ խանգարման և շտապ օգնության բաժանմունքներում ինքնասպանության ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց բուժման համար[10][11]։ Դեղը ներմուծվում է մեկ անգամ ավելի փոքր ներերակային դոզայով, քան դրանք, որոնք օգտագործվում են թմրաքնի ժամանակ, և նախնական տվյալները ցույց են տալիս, որ այն արտադրում է որոշ հիվանդների ախտանիշների արագ (2 ժամվա ընթացքում) և համեմատաբար կայուն (մոտ 1-2 շաբաթ) զգալի նվազում[12]։ Կետամինի նախնական ուսումնասիրությունները գիտական և կլինիկական հետաքրքրություն են առաջացրել իր արագ աշխատանքից[13], ինչպես նաև այն պատճառով, որ այն, ըստ երևույթին, աշխատում է NMDA գլյուտամատի ընկալիչներն արգելափակելով։ Դա գերազանց մեխանիզմ է ժամանակակից հակադեպրեսանտների մեծամասնության համար, որոնք գործում են այլ թիրախների վրա[10][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Murray, Declan (2016 թ․ փետրվարի 18). «Is it time to abandon suicide risk assessment?». BJPsych Open (անգլերեն). 2 (1): e1–e2. doi:10.1192/bjpo.bp.115.002071. ISSN 2056-4724. PMC 4998936. PMID 27703761.
  2. Britton PC, Ilgen MA, Rudd MD, Conner KR (2012). «Warning signs for suicide within a week of healthcare contact in Veteran decedents». Psychiatry Res. 200 (2–3): 395–9. doi:10.1016/j.psychres.2012.06.036. PMC 5064427. PMID 22796102.
  3. thethreeseas.com.au
  4. «health.umd.edu/node/791». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  5. Barker, P. (2003). Psychiatric and Mental Health Nursing The craft of caring. pp 227. New York, NY: Oxford University Press Inc.
  6. «Suicide and suicidal behavior». 2009 թ․ հունվարի 15. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: Unknown parameter |encyclopedia= ignored (օգնություն)
  7. Stewart, George (2004). «Suicide & Mental Distress». Suicide Reference Library. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Understanding the Symptoms of Depression». WebMD. 2008 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Suicide». 2004 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  10. 10,0 10,1 Caddy; և այլք: (2014 թ․ ապրիլ). «pharmacodynamic actions, and a systematic review and meta-analysis of efficacy». Ther Adv Psychopharmacol. 4 (2): 75–99. doi:10.1177/2045125313507739. PMC 3952483. PMID 24688759.
  11. Tondo L; և այլք: (2014 թ․ փետրվար). «Options for pharmacological treatment of refractory bipolar depression». Curr Psychiatry Rep. 16 (2): 431. doi:10.1007/s11920-013-0431-y. PMID 24425269.
  12. ECRI Institute, under contract to AHRQ. December 2013 AHRQ Healthcare Horizon Scanning System – Potential High-Impact Interventions Report. Priority Area 05: Depression and Other Mental Health Disorders Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
  13. National Institute of Mental Health (2006 թ․ օգոստոսի 7). «Experimental Medication Kicks Depression in Hours Instead of Weeks». NIH News (Press release). National Institutes of Health; Dept. of Health and Human Services; United States. «National Institute of Mental Health director Thomas Insel said, "To my knowledge, this is the first report of any medication or other treatment that results in such a pronounced, rapid, prolonged response with a single dose. These were very treatment-resistant patients."»
  14. Naughton, M; Clarke, G; O'Leary, OF; Cryan, JF; Dinan, TG (2014 թ․ մարտ). «A review of ketamine in affective disorders: current evidence of clinical efficacy, limitations of use and pre-clinical evidence on proposed mechanisms of action». Journal of Affective Disorders. 156: 24–35. doi:10.1016/j.jad.2013.11.014. PMID 24388038.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]