Իննա Պշենիչնայա
Իննա Պշենիչնայա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 1, 1945 (79 տարեկան) |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկացիոն տնօրեն, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1455594 |
Իննա Ալեքսանդրովնա Պշենիչնայա (ռուս.՝ Инна Александровна Пшеничная, ապրիլի 1, 1945), խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ։ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության անդամ (1980), Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի (անգլ.՝ Association International du Film d'Animation, ASIFA, 1978) անդամ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2002), Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իննա Պշենիչնայան ծնվել է 1945 թվականի ապրիլի 1-ին։ Ավարտել է Կիևի գեղարվեստի դպրոցն արծաթե մեդալով, նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթաց և Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետը, որտեղ սովորել է պրոֆեսոր Անդրեյ Գոնչարովի կուրսում՝ ստանալով նկարիչ-գրաֆիկի մասնագիտություն։ Աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ», «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիաներում, «Էկրան» ստեղծագործական միության «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայում։ Եղել է «Գեղադիտակ» (ռուս.՝ Телескоп) ստեղծագործական միության տնօրեն։ Ամուսնու՝ Անատոլի Սոլինի հետ միասին նախապատրաստել է ստեղծագործական կադրեր՝ երիտասարդ նկարիչներին սովորեցրել է անիմացիայի արվեստը։ Մասնակցել է հեռուստատեսության համար նախատեսված առաջին նկարված սերիալների ստեղծմանը։ Նկարազարդել է մանկական գրքեր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրող ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 – Բաց թողնված գալակտիկան (ռուս.՝ Упущенная галактика)
- 1989 – Ծովահենի նոթերը (ռուս.՝ Записки Пирата)
- 1990 – Քաղցր շաղգամ (ռուս.՝ Сладкая репа)
- 1991 – Նիկոլայ Ուգոդնիկն ու որսորդները (ռուս.՝ Николай Угодник и охотники)
- 1992 – Սովորական մուժիկ (ռուս.՝ Простой мужик)
- 1993 – Ազգականներ (ռուս.՝ Родня)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 – Նիկոլայ Ուգոդնիկն ու որսորդները (ռուս.՝ Николай Угодник и охотники)
- 1992 – Սովորական մուժիկ (ռուս.՝ Простой мужик)
- 1993 – Ազգականներ (ռուս.՝ Родня)
- 1995 – Մյունխհաուզենի արկածները։ Գայլը լծված (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Волк в упряжке)
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 – Մյունխհաուզենի արկածները։ Կոկորդիլոսի ու առյուծի միջև (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Между крокодилом и львом)
- 1973 – SOS
- 1974 – Մյունխհաուզենի արկածները։ Կախարդական կղզի (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Чудесный остров)
- 1975 – Մարդը և իր թռչունը (ռուս.՝ Человек и его птица)
- 1977 – Երկու թխկի (ռուս.՝ Два клёна)
- 1978 – Շնորհակալություն, արագիլ (ռուս.՝ Спасибо, аист!)
- 1978 – Երբ ձյունը հալվեց (ռուս.՝ Когда растаял снег)
- 1979 – Ինչպես աղվեսը հասավ նապաստակին (ռուս.՝ Как лиса зайца догоняла)
- 1980 – Ֆորտունայի անիվը (ռուս.՝ Колесо Фортуны)
- 1981-1986 – Հիանալի Գոշան (ռուս.՝ Великолепный Гоша)
- 1984 – Եղևնին (ռուս.՝ Ель)
- 1986-1988 – Ֆունտիկ խոզուկի արկածները (ռուս.՝ Приключения поросёнка Фунтика)
- 1989 – Բաց թողնված գալակտիկան (ռուս.՝ Упущенная галактика)
- 1989 – Ծովահենի նոթերը (ռուս.՝ Записки Пирата)
- 1995 – Մյունխհաուզենի արկածները։ Գայլը լծված (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Волк в упряжке, նաև սցենարի համահեղինակ)
Նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 – Մանչուկն ու Կառլսոնը (ռուս.՝ Малыш и Карлсон)
- 1969 – Պարուհին նավի վրա (ռուս.՝ Балерина на корабле)
- 1969 – Աղջիկը և փիղը (ռուս.՝ Девочка и слон)
- 1970 – Быль-небылица
Երգերի տեքստի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (14 օգոստոսի, 2014 թվական, հետմահու) – հայրենական մշակույթի և արվեստի, հեռուստառադիոհեռարձակման, տպագրության ու կապի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[1]
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (16 հունվարի, 2012 թվական) – ռուսական անիմացիայում ոնեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[2]
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Солин Анатолий Иванович и Пшеничная Инна Александровна Задумать и нарисовать мультфильм. — М.: ВГИК, 2014. — 300 с. — ISBN 978-5-87149-165-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 539-540. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Российская анимация в буквах и фигурах, Персоналии, Пшеничная, Инна Александровна».
- Пшеничная Инна Александровна Internet Movie Database կայքում
|