Իննա Պշենիչնայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իննա Պշենիչնայա
Ծննդյան թիվ՝ապրիլի 1, 1945(1945-04-01) (79 տարեկան)
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝մուլտիպլիկացիոն տնօրեն, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ
Պարգևներ՝
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
IMDb։ID 1455594

Իննա Ալեքսանդրովնա Պշենիչնայա (ռուս.՝ Инна Александровна Пшеничная, ապրիլի 1, 1945(1945-04-01)), խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ։ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության անդամ (1980), Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի (անգլ.՝ Association International du Film d'Animation, ASIFA, 1978) անդամ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2002), Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (2014

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Պշենիչնայան ծնվել է 1945 թվականի ապրիլի 1-ին։ Ավարտել է Կիևի գեղարվեստի դպրոցն արծաթե մեդալով, նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթաց և Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետը, որտեղ սովորել է պրոֆեսոր Անդրեյ Գոնչարովի կուրսում՝ ստանալով նկարիչ-գրաֆիկի մասնագիտություն։ Աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ», «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիաներում, «Էկրան» ստեղծագործական միության «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայում։ Եղել է «Գեղադիտակ» (ռուս.՝ Телескоп) ստեղծագործական միության տնօրեն։ Ամուսնու՝ Անատոլի Սոլինի հետ միասին նախապատրաստել է ստեղծագործական կադրեր՝ երիտասարդ նկարիչներին սովորեցրել է անիմացիայի արվեստը։ Մասնակցել է հեռուստատեսության համար նախատեսված առաջին նկարված սերիալների ստեղծմանը։ Նկարազարդել է մանկական գրքեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 – Բաց թողնված գալակտիկան (ռուս.՝ Упущенная галактика)
  • 1989 – Ծովահենի նոթերը (ռուս.՝ Записки Пирата)
  • 1990 – Քաղցր շաղգամ (ռուս.՝ Сладкая репа)
  • 1991 – Նիկոլայ Ուգոդնիկն ու որսորդները (ռուս.՝ Николай Угодник и охотники)
  • 1992 – Սովորական մուժիկ (ռուս.՝ Простой мужик)
  • 1993 – Ազգականներ (ռուս.՝ Родня)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 – Նիկոլայ Ուգոդնիկն ու որսորդները (ռուս.՝ Николай Угодник и охотники)
  • 1992 – Սովորական մուժիկ (ռուս.՝ Простой мужик)
  • 1993 – Ազգականներ (ռուս.՝ Родня)
  • 1995 – Մյունխհաուզենի արկածները։ Գայլը լծված (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Волк в упряжке)

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի տեքստի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 – Մյունխհաուզենի արկածները։ Գայլը լծված (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Волк в упряжке)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (14 օգոստոսի, 2014 թվական, հետմահու) – հայրենական մշակույթի և արվեստի, հեռուստառադիոհեռարձակման, տպագրության ու կապի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[1]
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (16 հունվարի, 2012 թվական) – ռուսական անիմացիայում ոնեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[2]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 539-540. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Российская анимация в буквах и фигурах, Персоналии, Пшеничная, Инна Александровна».
  • Пшеничная Инна Александровна Internet Movie Database կայքում