Ինդուստրիալ ինստիտուտներ
Արտաքին տեսք
Ինդուստրիալ ինստիտուտներ, նախկին ԽՍՀՄ-ում գործող ինստիտուտների ցանց, որոնք պատրաստում էին ինժեներներ տնտեսության տարբեր բնագավառների համար։ ԽՍՀՄ-ում գործում էին Ինդուստրիալ ինստիտուտներ՝ Դնեպրոձերժինսկի Արսենիչևի անվան (1967), Կրամատորսկի (1963), Նորիլսկի (երեկոյան, 1961), Պավլոդարի (1960), Տյումենի (1963)։ Ինդուստրիալ ինստիտուտներում ուսուցումը տարվում էր ցերեկային, երեկոյան և հեռակա ձևերով։ Ուսման ժամկետը 5 տարի էր, առանց արտադրությունից կտրվելու՝ 6 տարի։ Ըստ ընտրած մասնագիտության, շրջանավարտներին շնորհվում էր ինժեներ-մեխանիկի, մետալուրգի, ջերմաէներգետիկի, էլեկտրիկի, շինարարի, տնտեսագետի և այլն որակավորում։
Խորհրդային միության փլուզումից հետո ինդուստրիալ ինստիտուտները ստացել են այլ կարգավիճակ։,
- Դոնեցկի ինդուստրիալ ինստիտուտ - այժմ՝ Դոնեցկի ազգային պետական համալսարան,
- Կույբիշևի ինդուստրիալ ինստիտուտ - այժմ՝ Սամարայի պետական տեխնիկակակն համալսարան,
- Պավլոդարի ինդուստրիալ ինստիտուտ - այժմ՝ Ուրալի պետական տեխնիկական համալսարան,
- Տյումենի ինդուստրիալ ինստիտուտ - այժմ՝ Տյումենի պետական նավթա-գազային համալսարան,
- Պենզայի ինդուստրիալ ինստիտուտ - այժմ՝ Պենզայի պետական համալսարան և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 343)։ |