Ինդոնեզերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդոնեզերեն
Տեսակլեզու, գրական լեզու, կենդանի լեզու և գրական լեզու
Ենթադասմալայերեն
Երկրներ Ինդոնեզիա[1]
Խոսողների քանակ198 996 550 մարդ (2010)[2] և 43 627 550 մարդ (2010)[3]
Վերահսկող կազմակերպությունAgency for Language Development and Cultivation?
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFid
ԳՕՍՏ 7.75–97инд 210
ISO 639-1id
ISO 639-2ind
ISO 639-3ind
 Indonesian language Վիքիպահեստում

Ինդոնեզերենը (Բահասա Ինդոնեզիա) Ինդոնեզիայի պետական լեզուն է։ Պատկանում է Ավստրոնեզյան լեզուների ընտանիքի մալայա-պոլինեզյան լեզվախմբին։ Բահասա Ինդոնեզիային տիրապետում են աշխարհում 30 միլիոն մարդ։ Բահասա Ինդոնեզիան պետական լեզու է Ինդոնեզիայում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման այն 56-րդն է։

Ինդոնեզերենը մալայերենի ռիաու բարբառի ստանդարտ ձևն է, որը Ավստրալանեզական լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական կղզեխմբում Շեղատառ տեքստդարեր շարունակ օգտագործվել է որպես lingua franca կամ միջէթնիկական շփման լեզու։

Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը[4] Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև չինական լեզուները), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ Արևելյան Թիմորում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975 թվականից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը անգլերենն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ թեթումերենը և պորտուգալերենը

Լեզվի ինդոնեզական անունը հնչում է բահասա ինդոնեզիա (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի «բահասա»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ScriptSource - Indonesia
  2. https://www.ethnologue.com/language/ind
  3. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  4. James Neil Sneddon. The Indonesian Language: Its History and Role in Modern Society. UNSW Press, 2004. Page 14."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոնեզերեն» հոդվածին։