Jump to content

Ինդիրա Բայրամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդիրա Բայրամովիչ
Դիմանկար
Ծնվել է1968
ԾննդավայրՅայցե, Կենտրոնական Բոսնիա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունտնտեսագետ և ակտիվիստ
 Indira Bajramović Վիքիպահեստում

Ինդիրա Բայրամովիչ, Բոսնիա և Հերցեգովինայում բնակվող գնչու ակտիվիստ, Տուզլայի գնչու կանանց ասոցիացիայի ղեկավար։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում նա օգնում է գյուղական գնչուներին, ինչպես նաև հանդես է գալիս Բոսնիա և Հերցեգովինայի գնչուների իրավահավասարության օգտին։ Վերջերս նա կենտրոնացել է գործազուրկ գնչու կանանց, ինչպես նաև ընտանեկան բռնության և բռնության զոհերի խնդիրների վրա[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրամովիչի ասոցիացիան ներգրավված է գնչու համայնքների փոքր երեխաների սննդի, անձնական հիգիենայի պարագաների և կարիքավորներին դպրոցական պարագաների մատակարարման գործում։ Բացի այդ, ասոցիացիան իրականացնում է մասնավոր բժշկական հետազոտություններ աղքատ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով[2]։

2020 թվականի ամռանը` COVID-19 համաճարակի ժամանակ, Բայրամովիչը միացել է Բոսնիա և Հերցեգովինայի գնչու կանանց ցանցին, «Տուզլա համայնքի» հիմնադրամին և «Էմմաուս» համերաշխության միջազգային ֆորումին՝ Կիսելյակ քաղաքի շրջակայքում տեղական գնչու համայնքներին օգնություն և սնունդ տրամադրելու համար։ Օգնում է կամավորներին համակարգել օրական մի քանի հարյուր կերակրատեսակների բաշխումը, ինչպես նաև մի քանի շինարարական նախագծերի իրականացման գործում, ներառյալ ֆուտբոլի դաշտիկառուցումը և վնասված ջրանցքի վերակառուցումը[1]։

Համաճարակի ընթացքում գնչուական համայնքներին օգնելուց բացի, Բայրամովիչը տեղեկություններ է հավաքում նաև գյուղական վայրերում առկա խնդիրների մասին, որոնք էլ ավելի են սրվել համաճարակի պատճառով։ Նա մատնանշում է, որ գնչու համայնքների սովորողողների ավելի փոքր մասն է մասնակցում առցանց դասընթացներին, ինչպես նաև նկատվում է ընտանեկան բռնության աճ և խտրականություն առողջապահության ոլորտում։ Նա հատկապես ընդգծում է, որ այդ գյուղական համայնքներում չեն իրականացվում COVID-19 թեստավորման հետազոտություններ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Indira Bajramović: "We were the first to enter Roma communities and deliver packages that we personally prepared"». UN Women | Europe and Central Asia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  2. Piše: Redakcija (2019 թ․ ապրիլի 16). «Indira Bajramović: Romkinja koja pomjera granice». Azra Magazin (բոսնիերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  3. M. R. S. «Poražavajući podaci o životu Roma tokom pandemije: Plakali smo kad smo ih obišli». Radio Sarajevo. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.