Ինգեբորգա Էրիկսդաթթեր
Ինգեբորգա Էրիկսդաթթեր | |
Մասնագիտություն՝ | Կոնսորտ թագուհի |
---|---|
Ծննդյան օր | 1244[1] |
Ծննդավայր | Դանիա |
Վախճանի օր | 1287[1] |
Վախճանի վայր | Բերգեն, Նորվեգիա |
Դինաստիա | Էստրիդսենների Տուն |
Քաղաքացիություն | Նորվեգիա և Դանիա |
Հայր | Eric IV of Denmark? |
Մայր | Judith of Saxony? |
Ամուսին | Magnus VI of Norway? |
Զավակներ | Eric II of Norway?, Հակոն V Սուրբ, Olav Magnusson?[1] և Magnus Magnusson?[1] |
Ինգեբորգա Էրիկսդաթթեր (դան․՝ Ingeborg Ingebjørg Eriksdatter, 1244[1], Դանիա - 1287[1], Բերգեն, Նորվեգիա), դանիացի արքայադուստր Էստրիդսենների տոհմից, հետագայում՝ Նորվեգիայի թագուհի։
Ինգեբորգան ծնվել է թագավորական ընտանիքում։ Նրա հայրը եղել է դանիական միապետ Էրիկ IV-ը, մայրը՝ Էրիկի կին Յուտան (մոտավորապես 1223-1267 թթ.): Երբ Ինգեբորգան վեց տարեկան էր, նրա հայրը սպանվում է։ Մայրը, ով հայտնի գերմանական տոհմից էր, այդ իրադարձությունից հետո վերադառնում է հայրենիք՝ Սաքսոնիա։ Գերմանիայում Ինգեբորգան իր երեք քույրերի հետ միասին ստանում է կրթություն։ Բացի այդ, նա նաև այցելում էր իր քեռու՝ Դանիայի թագավոր Քրիստոֆերի պալատ և երբեմն բնակվում էր վանքում։ Բոլոր չորս քույրերը հորական կողմից պետք է զգալի ժառանգություն ստանային։ Բացի այդ, նրանց թագավորական ծագումը հարևան Շվեդիայում ու Նորվեգիայում առաջացրել էր որոշակի պլաններ՝ առաջին հերթին պայմանավորված քաղաքական նախադրյալներով։
1260 թվականին շվեդական Բիրգերսոն թագավորը ամուսնանում է Ինգեբորգայի քրոջ՝ Սոֆիայի հետ։ Այդ ժամանակ նորվեգական գահաժառանգ Մագնուսի մոտ Ինգեբորգա Էրիկսդաթթերի հետ ամուսնական նախագիծ է ի հայտ գալիս։ Ի սկզբանե նորվեգական պատվիրակությունը իր խնամախոսների միջոցով դիմում է Ինգեբորգայի պապիկին՝ Սաքսեն Վիթբերգի դուքս Ալբրեխտ I-ին, սակայն վերջինը պատվիրակությանն ուղարկում է իր դանիական ազգականների մոտ։ 1261 թվականին Յուտլանդիայի Հորտնես քաղաք է ժամանում նորվեգական նոր դիվանագիտական առաքելություն Օսլոյի արքեպիսկոպոս Հոկոնի գլխավորթւոյամբ։ Այդ ժամանակ Հորտնեսի վանքում էր գտնվում Ինգեբորգան։ Արքեպիսկոպոս Հոկոնը նրան համոզում է ուղևորվել Նորվեգիա՝ չսպասելով դանիական թագավորի թույլտվությանը։
1261 թվականի հուլիսի 28-ին Ինգեբորգան ժամանում է Տյոնսբերգ, և արդեն նույն թվականի սեպտեմբերի 14-ին Բերգենում մեծ տոնակատարությամբ նշվում են նրա և Մագնուսի ամուսնական արարողությունը։ Միջոցառումն իրականացվում էր երեք ընդարձակ սրահներում, որտեղ ներկա էին գտնվում շուրջ 1600 հյուրեր։ Երեք օր անց երիտասարդ զույգը Բերգենի տաճարում արքեպիսկոպոս Էյնար Հունարսոնի կողմից թագադրվում են։
Ինգեբորգայի և Մագնուսի ամուսնությունից ծնվում են չորս երեխաներ, որոնցից միայն երկուսը՝ ապագա թագավորներ Էրիկը և Հոկոնը ապրեցին մինչև չափահաս տարիք։ Մագնուս թագավորը բազմիցս փորձել է ստանալ իր կնոջը պատկանող դանիական կալվածքները, սակայն ապարդյուն, քանի որ քույրերի քեռու որդին՝ դանիական թագավոր Էրիկ V-ը, հրաժարվել է վճարել նրա հորական ժառանգությունը։ 1284 թվականին Ինգեբորգան և Սոֆիա Շվեդացին հաղթեցին Նյուբորգում անցկացված դատական գործընթացը, սակայն Դանիան հրաժարվեց կատարել դատարանի վճիռը։
Ամուսնու մահից հետո Ինգեբորգան թագավորական խորհրդի հետ միասին կառավարեց երկիրը հետագա յոթ տարիներին՝ մինչև նրա թագուհու մահը։ 1287 թվականին Ինգեբորգան մահանում է։ Նրա մահվան պատճառը այդպես էլ մնաց չբացահայտված։ Ինգեբորգայի դանիական ժառանգները կարողացան վերցնել միայն նրա որդուն՝ Նորվեգիայի թագավոր Էրիկին։
Ինգեբորգա Էրիկսդաթթերը հանդիսանում է առաջին կինը, ով թագադրվել է Նորվեգիայում, ինչպես նաև առաջին թագուհին, ով ստացել է սեփական տարածք Օսթֆոլում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nils Petter Thuesen: Artikel «Ingeborg Eriksdatter» in Norsk biografisk leksikon.(նորվ.)
- Halvdan Koht Norske dronningar (1926)(նորվ.)