Jump to content

Իմ ձախ ոտքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ ձախ ոտքը
անգլ.՝ My Left Foot
Երկիր Միացյալ Թագավորություն
 Իռլանդիա[1]
Ժանրդրամա[2][3], գրքերի էկրանավորում և կենսագրական ֆիլմ
ԹեմաՔրիսթի Բրաուն[1]
ՀիմքԻմ ձախ ոտքը
Թվականփետրվարի 24, 1989[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋիմ Շերիդան[2][5][6][…]
ՊրոդյուսերՆոել Փիրսոն[1]
Սցենարի հեղինակՋիմ Շերիդան[1] և Շեյն Քոնոթոն[1]
ԴերակատարներԴանիել Դեյ-Լյուիս[5][7][6][…], Ռեյ ՄակԷնելի[7][1], Բրենդա Ֆրիքեր[5][7][6][…], Ֆիոնա Շոու[7][1], Հյու Օ'Քոնոր[7][1], Սիրիլ Քյուսակ[7], Քրիսթեն Շերիդան[7], Ադրիան Դանբար[8] և Ռութ ՄակՔեյբ[1]
ՕպերատորՋեք Քոնրոյ
ԵրաժշտությունԷլմեր Բեռնստայն
Պատմվածքի վայրԴուբլին
Տևողություն103 րոպե
Բյուջե600 000 £
Պաշտոնական կայքէջ

«Իմ ձախ ոտքը» (անգլ.՝ My Left Foot), ռեժիսոր Ջիմ Շերիդանի գեղարվեստական դրամատիկ ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1989 թվականին։ Գլխավոր դերը կատարել է Դանիել Դեյ-Լուիսը։ «Օսկար» մրցանակի երկակի դափնեկիր է, առաջադրվել է ևս երեք անվանակարգերում՝ ներառյալ տարվա լավագույն կինոնկարի համար։ Բրիտանական կինոյի ինստիտուտի վարկանիշում ֆիլմը 20-րդ դարի բրիտանական 100 լավագույն ֆիլմերի շարքում գրավել է 53-րդ տեղը[9]։

«Իմ ձախ ոտքը» ֆիլմը հիմնված է հերոսական հաշմանդամի՝ իռլանդացի Քրիստի Բրաունի կյանքի զարմանահրաշ փաստերի վրա[10]։ Նրա ծնունդը հայրն ընկալել էր որպես թյուրիմացություն, չի ճանաչել նրան՝ որպես իր արյան շարունակություն։ Նայելով նրան՝ մարդիկ հաշմանդամ Քրիստիին համարում էին գլխում առանց ուղեղի պակասամիտ և ոչ լիարժեք մարդ, անհրաժեշտ գիտակցական մտածողությունից զուրկ։ Նա եղել է ուղեղային կաթվածի զոհ, մինչև որ մոր ու ընտանիքի սերը, նրա անհատական քաջությունը և համառությունը չեն օգնել նրան սովորել նկարել և գրել ձախ ոտքի մատներով։ Քրիստի Բրաունը, չնայած ճակատագրի բոլոր հարվածներին, կարողացել է գտնել իրական մարդկային երջանկություն և դարձել է իսկական նկարիչ, որը տառապանքով ձեռք է բերել իր արվեստը։

  • Դանիել Դեյ-Լուիս՝ Քրիստի Բրաուն
  • Բրենդա Ֆրիկեր՝ Բրիջեթ Բրաուն
  • Ռեյ Մաքենելլի՝ Պեդդի Բրաուն
  • Ֆիոնա Շոու՝ բժիշկ Այլին Քոուլ
  • Հյու Օ’Կոնոր՝ մանուկ Քրիստի Բրաուն
  • Ռութ Մակքեյբ՝ Մերի Քառ
  • Քրիստեն Շերիդան՝ Շերոն Բրաուն
  • Դեկլան Կրոգեն՝ Թոմ Բրաուն
  • Էլիսոն Ուիլեն՝ Շեյլա Բրաուն
  • Իննա Մաքլիեմ՝ Բենի Բրաուն
  • Մերի Քոնրեմ՝ Սեյդի Բրաուն
  • Սիրիլ Քյուսակ՝ լորդ Քեսլուելանդ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1990` երկու «Օսկար» մրցանակ՝ լավագույն դերասան (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Բրենդա Ֆրիկեր) և առաջադրվել է երեք անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Նոել Փիրսոն), լավագույն ռեժիսոր (Ջիմ Շերիդան), լավագույն հարմարեցված սցենար (Շեյն Կոնոտոն, Ջիմ Շերիդան)։
  • 1990` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում երկու անվանակարգերում՝ «Լավագույն դերասան դրամա ժանրում» (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Բրենդա Ֆրիկեր)
  • 1990` BAFTA-ի երկու մրցանակ՝ լավագույն դերասան (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Ռեյ Մաքենելլի) և երեք անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Նոել Փիրսոն, Ջիմ Շերիդան), լավագույն հարմարեցված սցենար (Շեյն Կոննոտոն, Ջիմ Շերիդան), լավագույն գրիմ (Քեն Ջենինգս)։
  • 1990` «Անկախ ոգի» մրցանակ լավագույն անկախ ֆիլմի համար (Ջիմ Շերիդան)։
  • 1990` առաջադրվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ որպես լավագույն հարմարեցված սցենարի համար (Շեյն Կոնոտոն, Ջիմ Շերիդան)։
  • 1989՝ ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկածի՝ ֆիլմը ներառվել է տարվա լավագույն ֆիլմերի տասնյակի մեջ։

Ֆիլմի թողարկման ժամանակ հեղինակավոր «Entertainment Weekly» ամսագիրը կատարել է նախկինում նախադեպ չունեցող մի քայլ` «Իմ ձախ ոտքը» ֆիլմին A+ ֆիլմերի շարքում տվել է ամենաբարձր գնահատականը։ Այս պահին միայն 2 ֆիլմեր են արժանացել նման հարգանքի՝ «Քաղաքացի Քեյնը» և «Իմ ձախ ոտքը»[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://web.archive.org/web/20200324200538/https://europeanfilmawards.eu/en_EN/film/my-left-foot.4986
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0097937/
  3. http://www.filmaffinity.com/es/film363767.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/moja-lewa-stopa
  6. 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=34581.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0097937/fullcredits
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. «British Film Institute – Top 100 British Films | cinemarealm.com» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  10. British Film Institute - Top 100 British Films (1999). Retrieved August 27, 2016
  11. «EW Lays Off Longtime Film Critic Owen Gleiberman in Staff Purge». Hollywood Reporter. 2014 թ․ ապրիլի 2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]