Իզաբելա Վալուա
Իզաբելա Վալուա | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 9, 1389[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 13, 1409 (19 տարեկան) |
Վախճանի վայր | Բլուա, Ֆրանսիայի թագավորություն |
Couvent des Célestins | |
Երկիր | Ֆրանսիա |
Տոհմ | Վալուաներ |
Հայր | Շառլ Խելագար[2] |
Մայր | Isabeau of Bavaria?[2] |
Երեխաներ | Ժաննա Օռլեանցի |
Հավատք | կաթոլիկություն |
Իզաբելա Վալուա (անգլ.՝ Isabella of Valois, նոյեմբերի 9, 1389[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 13, 1409, Բլուա, Ֆրանսիայի թագավորություն), Անգլիայի թագուհի։
Ռիչարդ II-ի երկրորդ կինը։
Թագավորի հետ ամուսնացել է վեց տարեկանում ու երեք տարի անց այրիացել։ Հետագայում ամուսնացել է Օռլեանի դուքս Շառլ I-ի հետ ու մահացել ծննդաբերության ժամանակ՝ տասնինը տարեկանում։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբելան Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ի ու թագուհի Իզաբելա Բավարացու դուստրն էր[3]։ 1396 թվականի հոկտեմբերի 31-ին, վեց տարեկանում ամուսնացել է Անգլիայի այրիացած թագավոր Ռիչարդ II-ի հետ․ ամուսնությունը նպատակ էր հետապնդում խաղաղություն հաստատել Ֆրանսիայի հետ[4]։ Փաստը, որ նա դեռ երեխա է, քննարկվել է բանակցությունների ընթացքում, որին Ռիչարդը պատասխանել է, որ դա նույնիսկ առավելություն է, քանի որ ինքը հնարավորություն կունենա ձևավորել թագուհուն իր իդեալին համապատասխան և որ ինքը բավականաչափ երիտասարդ է ու կարող է սպասել։
Իզաբելան անգլիացի պատվիրակներին ասել էր, որ ուրախ է Անգլիայի թագուհին դառնալ, որովհետև իրեն ասել էին, որ դրանով նա պատվարժան տիկին կդառնա[5]։ Նկարագրության համաձայն նա սիրունիկ էր և վարժեցված, որպեսզի կարողանա թագուհու դեր կատարել։ Թագավոր Ռիչարդը Փարիզ է ժամանել նրան տանելու, որտեղ հարսանիքը տոնվել է մեծ հանդիսություններով Ֆրանսիայի թագավորական արքունիքում, որից հետո նրանք տեղափոխվել են Անգլիայի անկլավ Կալե, որտեղ էլ հոկտեմբերի 31-ին կատարվել է հարսանեկան պաշտոնական արարողությունը։
Անգլիայի թագուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանիքից հետո թագուհի Իզաբելան Ռիչարդի հետ մեկնել է Անգլիա, որտեղ նրան տեղավորել են Վինձոր ամրոցում իր սեփական շքախմբի հետ, որը գլխավորում էր նրա դաստիարակչուհի ու գլխավոր պալատական տիկին լեդի դե Քոուսին (հետգայում փոխարինվել է լեդի Մորտիմերով)։ Պաշտոնապես թագադրվել է որպես Անգլիայի թագուհի 1397 թվականին Լոնդոնի Վեստմիստերյան աբբայությունում մեկ տարի անց։
Չնայած այս միությունը քաղաքական էր, Ռիչարդի ու մանկահասակ Իզաբելայի միջև առաջացել էին փոխհարգալից հարաբերություններ․ Ռիչարդը կանոնավոր այցելում էր նրան Վինձորում, նրան հարգալից վերաբերվում, զվարճացնում նրան ու իր պալատական տիկնանց հումորային զրույցներով, իսկ Իզաբելան դրանից հաճույք էր ստանում ու անհամբեր սպասում նրա այցելություններին։
1399 թվականի մայիսին պաշտպանական նպատակներով թագուհուն տեղափոխել են Պորչեստեր ամրոց, երբ Ռիչարդը ռազմական արշավով մեկնել է Իռլանդիա։ Ռիչարդի դեմ հաջորդ ապստամբության ընթացքում Յորքի դուքսն Իզաբելային տեղափոխել է նախ Վոլինգֆորդ ամրոց, ապա՝ Լիդս ամրոց։ Անգլիա վերադառնալուց հետո Ռիչարդին բանտարկել են, ու նա մահացել է կալանքի տակ, որից հետո նոր թագավոր Հենրի IV-ն Իզաբելային հրամայել է հեռանալ Վինձոր ամրոցից ու բնակություն հաստատել Սալիսբուրիի եպիսկոպոսին պատկանող Սոնինգ պալատում՝ պաշտոնական տնային կալանքի տակ։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1400 թվականին Ռիչարդին սպանել են, իսկ ֆրանսիական արքունիքը խնդրել է Իզաբելային հետ ուղարկել Ֆրանսիա։ Թագավոր Հենրի IV-ն սկզբում մերժել է, հայտարարելով, որ թագուհի Իզաբելան պետք է ամուսնանա իր որդու՝ ապագա թագավոր Հենրի V-ի հետ, որից Իզբելան հրաժարվել է։ Իմանալով, որ իր ամուսինը մահացած է, նա սուգ է հայտարարել՝ անտեսելով Հենրի IV-ի պահանջները։ 1401 թվականի օգոստոսին թագավորը նրան թույլատրել է վերադառնալ Ֆրանսիա, բայց պահել է նրա օժիտը[6]։
1406 թվականին Հենրի IV-ը կրկնել է Իզաբելային իր որդու հետ ամուսնացնելու իր առաջարկը, սակայն մերժվել ֆրանսիական արքունիքի կողմից։
1406 թվականի հունիսի 29-ին տասնվեցամյա թագուհի Իզաբելան ամուսնացել է իր տասնմեկամյա զարմիկ Օռլեանի դուքս Շառլ I-ի հետ[7]։ Մահացել է տասնինը տարեկանում ծննդաբերության ժամանակ։ Կենդանի մնացած նրա դուստրը՝ Ժաննա Վալուան, 1424 թվականին ամուսնացել է Ալենսոնի դուքս Ժան II-ի հետ[8]։ Իզաբելային հուղարկավորել են Բլուայում, սուրբ Լաումեր եկեղեցում[9], որտեղ էլ նրան 1624 թվականին հայտնաբերել են՝ սնդիկով ծածկված սպիտակ քաթանով տարօրինակ կերպով փաթաթված․ մարմինն այնուհետև տեղափոխվել է Փարիզի Սելեստինյան եկեղեցի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
- ↑ 2,0 2,1 Kindred Britain
- ↑ Williams, 2016, էջ 28
- ↑ Hamilton, 2010, էջ 205
- ↑ Williams, 2016, էջեր 32–33
- ↑ Stratford, 2012, էջեր 14, 118
- ↑ Knecht, 2007, էջ 51
- ↑ Goodrich, 1967, էջ 112
- ↑ Goodrich, 1967, էջ 107
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anselm de Gibours (1726). Histoire généalogique et chronologique de la maison royale de France [Genealogical and chronological history of the royal house of France] (ֆրանսերեն). Vol. 1 (3rd ed.). Paris: La compagnie des libraires.
- Boutell, Charles (1863), A Manual of Heraldry, Historical and Popular, London: Winsor & Newton
- Goodrich, Norma Lorre (1967). Charles of Orléans: A Study of Themes in his French and in his English Poetry. Librairie Droz.
- Hamilton, Jeffrey (2010). The Plantagenets: History of a Dynasty. Continuum.
- Knecht, Robert (2007). The Valois: Kings of France 1328–1589. Hambledon Continuum.
- Stratford, Jenny (2012). Richard II and the English Royal Treasure. The Boydell Press.
- Sumption, Jonathan (2011). The Hundred Years War, Volume 3: Divided Houses. Faber & Faber.
- Williams, Deanne (2016). «Isabelle de France, Child Bride». In Martin, Catherine Gimelli; Melehy, Hassan (eds.). French Connections in the English Renaissance. Routledge.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելա Վալուա» հոդվածին։ |
|