Իգլ Այ Չերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգլ Այ Չերի
Բնօրինակ անունանգլ.՝ Eagle-Eye Cherry
Ի ծնե անունշվեդ.՝ Eagle-Eye Lanoo Cherry
Ծնվել էմայիսի 7, 1968(1968-05-07)[1] (55 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա[2]
Երկիր ԱՄՆ և  Շվեդիա
Ժանրերփոփ[3] և ջազ[3]
Մասնագիտություներգիչ, դերասան և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ[3], վոկալ[3], դաշնամուր[3] և Ակուստիկ կիթառ[3]
ԼեյբլMCA Records և Sony Music
Կայքeagleeyecherry.com
 Eagle-Eye Cherry Վիքիպահեստում

Իգլ Այ Չերի[4] (մայիսի 7, 1968(1968-05-07)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2], Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում), շվեդ երաժիշտ, հայտնի է իր «Save Tonight» ալբոմով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերին ծնվել է Ստոկհոլմում, ջազ երաժիշտ Դոնալդ Յուջին Չերիի և նկարչուհի Մոնիկա Չերիի ընտանիքում։ Նա երգչուհի Նենե Չերիի և երգչուհի Տիտոյի խորթ եղաբայրն է[5][6]։ Երբ 12 տարեկան էր, գնաց Նյու Յորք սովորելու, որտեղ էլ սկսեց զբաղվել դերասանական արվեստով և թմբկահարությամբ տարբեր խմբերում[5]։ 1988 թվականին նա խաղացել է «թինեյջրի» դերում «Արթուր 2․Ժայռերին»։ 1993 թվականին խաղացել է «Հարավային լողափ» արկածային հեռուստերիալում, որը հենց նույն տարվա ամռանը թողարկվեց NBC հեռուստաալիքով։ Նրա հայրը մահացել է 1995 թվականին։ 1996 թվականին Չերին վերադարձավ Ստոկհոլմ, որպեսզի խորապես զբաղվի դերասանությամբ ու երաժշտությամբ, որն էլ իր պրոֆեսիոնալ գործունեության մեծ մասն է կազմում[7]։ Սկսեց աշխատել իր դեբյուտային «Desireless» ալբոմի վրա, որը ձայնագրել էր իր տնային ստուդիայում ակուստիկ կիթառով[7].

Մենեջեր Թոմի Մանզիի խոսքերով, Չերին իր ալբոմը այնքան ժամանակ պետք է գաղտնի պահի, մինչև վերջնականապես ավարտի աշխատանքները դրա վրա[7]։ Ալբոմը մեծ հաջողություններ ունեցավ կոմերցիոն առումով․ 1998-1999 թվականներին այն վաճառվեց ամբողջ աշխարհով վաճառվեց 4 միլիոն օրինակով, իսկ ԱՄՆ-ում ստացավ պլատինե կարգավիճակ։ 1999 թվականին Չերին հեղինակեց և կատարեց «Wishing It Was» երգը Սանտանա խմբի հետ հետ Supernatural ալբոմի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://wwwc.aftonbladet.se/puls/0005/05/eagleeye.html
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135083559 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Montreux Jazz Festival Database
  4. «Activemusician.com». Activemusician.com. 1971 թ․ մայիսի 7. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 «Biography by Steve Huey». Allmusic.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
  6. 'Come Along' with Titiyo, by Gerry Galipault Արխիվացված 2010-09-25 Wayback Machine, 27 November 2002, retrieved 20 October 2010.
  7. 7,0 7,1 7,2 «Interview With Tommy Manzi». HitQuarters. 2001 թ․ մայիսի 7. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.