Իգլ Այ Չերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգլ Այ Չերի
DonCherry.jpg
Ծնվել է մայիսի 7, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2] (49 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա[1]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Sweden.svg Շվեդիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգիչ և դերասան
Գործիքներ կիթառ
Լեյբլ MCA Records
Կայք eagle-eye-cherry.com

Իգլ Այ Չերի[3] (մայիսի 7, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1], Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում), շվեցարարցի երաժիշտ, հայտնի է իր «Save Tonight» ալբոմով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերին ծնվել է Ստոկհոլմում, ջազ երաժիշտ Դոնալդ Յուջին Չերիի և նկարչուհի Մոնիկա Չերիի ընտանիքում։ Նա երգչուհի Նենե Չերիի և երգչուհի Տիտոյի խորթ եղաբայրն է[4][5]։ Երբ 12 տարեկան էր, գնաց Նյու Յորք սովորելու, որտեղ էլ սկսեց զբաղվել դերասանական արվեստով և թմբկահարությամբ տարբեր խմբերում[4]։ 1988 թվականին նա խաղացել է «թինեյջրի» դերում «Արթուր 2․Ժայռերին»։ 1993 թվականին խաղացել է «Հարավային լողափ» արկածային հեռուստերիալում, որը հենց նույն տարվա ամռանը թողարկվեց NBC հեռուստաալիքով։ Նրա հայրը մահացել է 1995 թվականին։ 1996 թվականին Չերին վերադարձավ Ստոկհոլմ, որպեսզի խորապես զբաղվի դերասանությամբ ու երաժշտությամբ, որն էլ իր պրոֆեսիոնալ գործունեության մեծ մասն է կազմում[6]։ Սկսեց աշխատել իր դեբյուտային «Desireless» ալբոմի վրա, որը ձայնագրել էր իր տնային ստուդիայում ակուստիկ կիթառով[6].

Մենեջեր Թոմի Մանզիի խոսքերով, Չերին իր ալբոմը այնքան ժամանակ պետք է գաղտնի պահի, մինչև վերջնականապես ավարտի աշխատանքները դրա վրա[6]։ Ալբոմը մեծ հաջողություններ ունեցավ կոմերցիոն առումով․ 1998-1999 թվականներին այն վաճառվեց ամբողջ աշխարհով վաճառվեց 4 միլիոն օրինակով, իսկ ԱՄՆ-ում ստացավ պլատինե կարգավիճակ։ 1999 թվականին Չերին հեղինակեց և կատարեց «Wishing It Was» երգը Սանտանա խմբի հետ հետ Supernatural ալբոմի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135083559 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/music/artists/4a5777b3-f55b-437c-8b23-d9ee7791c7fc
  3. «Activemusician.com»։ Activemusician.com։ 7 May 1971։ Վերցված է 2012-11-04 
  4. 4,0 4,1 «Biography by Steve Huey»։ Allmusic.com։ Վերցված է 20 January 2009 
  5. 'Come Along' with Titiyo, by Gerry Galipault, 27 November 2002, retrieved 20 October 2010.
  6. 6,0 6,1 6,2 «Interview With Tommy Manzi»։ HitQuarters։ 7 May 2001։ Վերցված է 6 May 2011