Ժվանեցկու պորտֆելի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ժվանեցկու պորտֆելի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Միխայիլ Ժվանեցկու պորտֆելի հուշարձան (ռուս.՝ Памятник портфелю Михаила Жванецкого), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։

Հետագա տարիներին ծառուղում հայտնվել են նաև Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[1]։

Միխայիլ Ժվանեցկու պորտֆելի հուշարձանը բացվել է առաջին փառատոնի օրերին՝ 2004 թվականի օգոստոսին։ Արարողությանը ներկա են եղել փառատոնի մասնակից հումորիստները։ Գրող Անատոլի Տրուշկինը ելույթում պարզաբանել է, թե ինչու է տեղադրվել պորտֆելի, այլ ոչ թե նրա տիրոջ արձանը. «Որովհետև բոլորիս համար թանկ է ոչ թե բանկիրը, այլ նրա դրամապանակը, ոչ թե շիշը, այլ նրա պարունակությունը»[2]։

Ինքը՝ Միխայիլ Ժվանեցկին, արարողության ժամանակ համեստորեն կանգնած է եղել քիչ հեռու։ Նա հուզվել է և արտասվել։ Ներկաների հետ նա ծափահարել է քանդակի հեղինակներին՝ ղրիմցիներ Աբաս Կասիմովին և Իգոր Լիսենկոյին[2]։

Հանդիսության ավարտին ելույթ է ունեցել նաև Միխայիլ Ժվանեցկին[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսմետրանոց գրանիտե սյան վրա տեղադրված են գրողի երեք բրոնզաձույլ հատորները և նրա հանրահայտ պորտֆելը, որը ելույթների ժամանակ միշտ նրա ձեռքին է։ Պայուսակի վրա փորագրված են մեջբերումներ Միխայիլ Ժվանեցկուց։ Բրոնզե քանդակը ճշգրիտ բնօրինակի չափսերի է. բարձրությունը՝ 43,5 սմ, լայնությունը՝ 50,75 սմ, հաստությունը՝ 16 սմ։ Քանդակի քաշը 67 կգ է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Портфель Жванецкого отлили в бронзе». Վերցված է 2019 Փետրվար 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]