Ժոզեֆ Դյուկրյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Դյուկրյո
ֆր.՝ Joseph Ducreux
Ծնվել էհունիսի 26, 1735(1735-06-26)[1][2][3][…]
ԾննդավայրՆանսի, Լոթարինգիա[4][5]
Վախճանվել էհուլիսի 24, 1802(1802-07-24)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4][5] և Սեն Դենի[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մասնագիտություննկարիչ, գծագրող, նկարիչ-փորագրող, դիմանկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր[5]
Թեմաներդիմանկար[6]
ՈւսուցիչRose-Adélaïde Ducreux?
ՄայրMadame Ducreux?
ԶավակներRose-Adélaïde Ducreux?[8]
 Joseph Ducreux Վիքիպահեստում

Ժոզեֆ Դյուկրյո (ֆր.՝ Joseph Ducreux, հունիսի 26, 1735(1735-06-26)[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա[4][5] - հուլիսի 24, 1802(1802-07-24)[1][2][3][…], Փարիզ[4][5] և Սեն Դենի[6]), ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նկարչի ընտանիքում։ Նախ նկարել սովորել է իր հոր մոտ։ 1760 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ շուտով հայտնի է դարձել իր դիմանկարներով։ Սովորել է Մորիս Կանտեն դե Լատուրի մոտ։ 1769 թվականին ուղևորվել է Վիեննա` Լյուդովիկի և կայսրուհի Մարի Անտուանետի հարսանիքից առաջ վերջինիս դիմանկարը նկարելու համար։ Աշխատել է նաև Լուի XVI-ի պալատում, որի դիմանկարներից մեկի համար միապետից ստացել է բարոնի տիտղոս։

Նաև նկարել է թագավորի վերջին դիմանկարը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նրա գլխատումից առաջ։ Ինքը` նկարիչը, այդ հեղափոխության իրադարձությունների ժամանակ մեկնել է Լոնդոն, բայց 1793 թվականին վերադարձել է և հաստատվել Փարիզում` նկարիչների և երաժիշտների համար մեծ սալոն հիմնելով։ Մահացել է Փարիզից Սեն-Դենի ճանապարհին։

Դյուկրյոն հայտնի է իր դիմանկարներն ստեղծելիս դիմագրության հանդեպ հատուկ ուշադրությամբ։ Նկարել է նաև մի քանի ինքնանկարներն, որոնց վրա պատկերել է ապրումներ և իրավիճակներ, այդ թվում նաև` հորանջում։

Դյուկրյոն ունեցել է մի քանի երեխաներ։ Նրա մեծ որդին` Ժյուլը, եղել է նկարիչ և հետիոտնի կապիտան։ Զոհվել է Ժեմապի ճակատամարտում։ Նրա մեծ դուստրը` Ռոուզ-Ադելաիդա Դյուկրյոն, նունպես նկարչուհի է դարձել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Դյուկրյո» հոդվածին։