Ժոզեֆ Դյուկրյո
| Ծնվել է | հունիսի 26, 1735[2][3][4][…] |
|---|---|
| Ծննդավայր | Նանսի, Լոթարինգիա[5][6] |
| Վախճանվել է | հուլիսի 24, 1802[2][3][4][…] (67 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ[5][6] և Սեն Դենի[7] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, գծագրող, նկարիչ-փորագրող, դիմանկարիչ և պաստելիստ |
| Ժանր | դիմապատկեր[6] |
| Թեմաներ | դիմանկար[7] |
| Ուսուցիչ | Rose-Adélaïde Ducreux? և Antoinette-Clémence Ducreux? |
| Հայր | Charles Ducreux? |
| Մայր | Anne Ducreux, née Béliard? |
| Զավակներ | Rose-Adélaïde Ducreux?[8] և Antoinette-Clémence Ducreux? |
Ժոզեֆ Դյուկրյո (ֆրանսերեն՝ Joseph Ducreux, հունիսի 26, 1735[2][3][4][…], Նանսի, Լոթարինգիա[5][6] - հուլիսի 24, 1802[2][3][4][…], Փարիզ[5][6] և Սեն Դենի[7]), ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է նկարչի ընտանիքում։ Նախ նկարել սովորել է իր հոր մոտ։ 1760 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ շուտով հայտնի է դարձել իր դիմանկարներով։ Սովորել է Մորիս Կանտեն դե Լատուրի մոտ։ 1769 թվականին ուղևորվել է Վիեննա` Լյուդովիկի և կայսրուհի Մարի Անտուանետի հարսանիքից առաջ վերջինիս դիմանկարը նկարելու համար։ Աշխատել է նաև Լուի XVI-ի պալատում, որի դիմանկարներից մեկի համար միապետից ստացել է բարոնի տիտղոս։
Նաև նկարել է թագավորի վերջին դիմանկարը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նրա գլխատումից առաջ։ Ինքը` նկարիչը, այդ հեղափոխության իրադարձությունների ժամանակ մեկնել է Լոնդոն, բայց 1793 թվականին վերադարձել է և հաստատվել Փարիզում` նկարիչների և երաժիշտների համար մեծ սալոն հիմնելով։ Մահացել է Փարիզից Սեն-Դենի ճանապարհին։
Դյուկրյոն հայտնի է իր դիմանկարներն ստեղծելիս դիմագրության հանդեպ հատուկ ուշադրությամբ։ Նկարել է նաև մի քանի ինքնանկարներն, որոնց վրա պատկերել է ապրումներ և իրավիճակներ, այդ թվում նաև` հորանջում։
Դյուկրյոն ունեցել է մի քանի երեխաներ։ Նրա մեծ որդին` Ժյուլը, եղել է նկարիչ և հետիոտնի կապիտան։ Զոհվել է Ժեմապի ճակատամարտում։ Նրա մեծ դուստրը` Ռոուզ-Ադելաիդա Դյուկրյոն, նունպես նկարչուհի է դարձել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնանկար, մոտ` 1791
- Ջորջ Կադուդալ, 1800
- Մարի Անտուանետը, 1769
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Union List of Artist Names
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Joseph Ducreux (նիդերլ.)
- 1 2 3 4 Joseph Ducreux — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- 1 2 3 4 5 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2021.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья в La Grande Encyclopédie(ֆր.)
- Getty Museum: Self-portrait information
- Getty Museum: Biography
- Enlightenment: Royal Academy of Painting Արխիվացված 2006-04-04 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Դյուկրյո» հոդվածին։ |
| ||||||||||||