Ժոզե Աֆոնսու
Ժոզե Աֆոնսու | |
---|---|
Բնօրինակ անուն | պորտ.՝ Zeca Afonso |
Ի ծնե անուն | պորտ.՝ José Manuel Cerqueira Afonso dos Santos |
Նաև հայտնի է որպես | José Afonso |
Ծնվել է | օգոստոսի 2, 1929[1] Ավեյրու |
Երկիր | Պորտուգալիա |
Մահացել է | փետրվարի 23, 1987[1] (57 տարեկան) Սետուբալ, Պորտուգալիա |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և բողոքի երգ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ, ստուդիական երաժիշտ, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Orfeu? |
Կրթություն | Կոիմբրի համալսարան |
Ամուսին | Maria Amália de Oliveira?[2] |
José Afonso Վիքիպահեստում |
Ժոզե Մանուել Սերկեյրա Աֆոնսու դուշ Սանտուշ (պորտ.՝ José Manuel Cerqueira Afonso dos Santos, մականունը` Զեկա Աֆոնսու (պորտ.՝ Zeca Afonso, օգոստոսի 2, 1929[1], Ավեյրու - փետրվարի 23, 1987[1], Սետուբալ, Պորտուգալիա), պորտուգալացի բանաստեղծ, երգիչ և կոմպոզիտոր, հակաֆաշիստ հասարակական գործիչ[3]։ Մեխակների հեղափոխության մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին, երբ Ժոզե Աֆոնսուն մեկ տարեկան էր, նրա ծնողները մեկնում են Անգոլա` թույլ առողջություն ունեցող երեխային թողնելով քեռու և մորաքրոջ մոտ։ Քեռին նրան դաստիարակում է որպես հանրապետական և հակակղերական։ 1933 թվականին մոր խնդրանքով Ժոզե Աֆոնսուն մեկնում է Անգոլա, որտեղ դպրոց է ընդունվում և ապրում երեք տարի։
1936 թվականին նա վերադառնում է Պորտուգալիա, իսկ 1937 թվականին կրկին տեղափոխվում ծնողների մոտ` Մոզամբիկ։ 1938 թվականին Ժոզե Աֆոնսուն նորից վերադառնում է հայրենիք, բայց այս անգամ` իր մյուս քեռու մոտ։ Վերջինս ֆաշիստ էր և իր քեռորդուն հանձնում է երիտասարդական ֆաշիստական ընկերությանը։ Այս տարիների մասին Աֆոնսուն հիշել է որպես իր կյանքի վատագույն օրեր։
1945 թվականին նա սկսում է երգել համալսարանում, մի քանի անգամ ձախողում քննությունները և ամուսնանում։ 1949 թվականին սկսում է ուսումնասիրել պատմություն և փիլիսոփայություն։ Թեկնածուական աշխատանք է գրել Ժան-Պոլ Սարտրի մասին։ Ակտիվորեն մասնակցել է ձախ հեղափոխական շարժմանը։
1974 թվականին ապրիլի 25-ին կաթոլիկ հեռուստաաալիքով հնչել է Ժոզե Աֆոնսուի «Գրանդոլա, թուխ աղջիկ» երգը, որը և ազդանշան է դառնում ֆաշիստական բռնապետության դեմ ուղղված ապստամբության` Մեխակների հեղափոխության համար։ Այս երգը դառնում է հեղափոխության ոչ պաշտոնական հիմնը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baladas e Canções (1964)
- Cantares do Andarilho (1968)
- Contos Velhos, Rumos Novos (1969)
- Traz Outro Amigo Também (1970)
- Cantigas do Maio (1971)
- Eu Vou Ser Como A Toupeira (1972)
- Venham Mais Cinco (1973)
- Coro dos Tribunais (1974)
- Com As Minhas Tamanquinhas (1976)
- Enquanto Há Força (1978)
- Fura Fura (1979)
- Fados de Coimbra e Outras Canções (1981)
- Como Se Fora Seu Filho (1983)
- Galinhas do Mato (1985)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Associação José Afonso (José Afonso Association)
- As Canções de José Afonso (José Afonso's Songs) Արխիվացված 2007-02-22 Wayback Machine
- Letras de José Afonso (José Afonso's lyrics) Արխիվացված 2007-05-02 Wayback Machine
- O que é preciso é criar desassossego (What is needed is to create unrest) José Afonso's last interview Արխիվացված 2019-04-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Աֆոնսու» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Փետրվարի 23 մահեր
- 1987 մահեր
- Պորտուգալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Պորտուգալացի բանաստեղծներ
- Պորտուգալացի երգիչներ
- Պորտուգալացի հասարակական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Պորտուգալիայի քաղաքական գործիչներ
- Պորտուգալացի երաժիշտներ