Ժիգուրս Յանիս
Ժիգուրս Յանիս լատիշ․՝ Jānis Žīgurs | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1915 |
Ծննդավայր | Վիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 30, 1988 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Լատվիա |
Ժիգուրս Յանիս (լատիշ․՝ Jānis Žīgurs, մարտի 1, 1915, Վիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1988, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ գրող և թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիշ Ժիգուրսը ծնվել է 1915 թվականի մարտի մեկին, Ռուսական կայսրության Լիֆլյանդի նահանգի Ֆելին քաղաքում։
Ավարտել է Ռիգայի երկրորդ քաղաքային գիմնազիան և էստոներենի դասընթացներ Տարտուում։
Աշխատել է Լատվիական ռադիոյում և Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական գեղարվեստական նվագախմբում։ Եղել է Լատվիական ԽՍՀ-ի պետական տիկնիկային թատրոնի ղեկավարներից մեկը, դրա տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ Ամուսնացել է գրող Էդվարդ Վիրզայի և բանաստեղծուհի Էլզա Ստրեստի դստեր` Ամալիրիս Լիեկնայի հետ։ Գրող և դիվանագետ Աննա Ժիգուրեի հայրն է։ 1951 թվականին նրան ազատել են տիկնիկային թատրոնից` որպես բռնաճնշվածի ազգականի այն բանից հետո, երբ Ստրեստեն դատապարտվել է 25 տարով, այսպես կոչված` «ֆրանսիական խմբի» գործով[1]։ 1953 թվականին վերականգնվել է պաշտոնում։
Սկսել է տպագրվել 1933 թվականից։ «Ավազաբլրերի մարդիկ» (1964 թվական) և «Խաչը և խարիսխը» (1975 թվական) վեպերի, լատիշ բանաստեղծուհի Միրձա Քեմպեի մասին հիշողությունների «Այրված դիմանկար» (1988 թվական) գրքի հեղինակն է։ Լատիշերեն է թարգմանել էստոնացի գրողներ Մայտ Մետսանուրկի, Անտոն Հանսեն Տամսաարե և Յուհան Սմուուլի ստեղծագործությունները։ Եղել է Լատվիական ԽՍՀ գրողների միության անդամ, Էստոնական ԽՍՀ-ի արրվեստի վաստակավոր աշխատակից։ Եղել է Յուհան Սմուուլի անվան էստոնական ԽՍՀ-ի գրական մրցանակի դափնեկիր[2]։
Մահացել է 1988 թվականի օգոստոսի 30-ին։ Թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ANNA ŽĪGURE(չաշխատող հղում) // Latvijas ļaudis: Virtuālā enciklopēdija (լատիշերեն)
- ↑ Jānis Žīgurs // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
|