Jump to content

Ժիգուրս Յանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիգուրս Յանիս
լատիշ․՝ Jānis Roberts Žīgurs[1]
Ծնվել էմարտի 1, 1915(1915-03-01)[2][3]
ԾննդավայրՎիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էօգոստոսի 30, 1988(1988-08-30)[2][3] (73 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն[3][4]
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Լեզուլատիշերեն[3], էստոներեն[3], ռուսերեն[3] և ֆիններեն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունLatvijas Padomju rakstnieku savienība?[2][3]
ԱշխատավայրLatvijas Radiofons?[2][3], Latvijas PSR Valsts leļļu teātris?[2][3] և Latvijas PSR Valsts leļļu teātris?[2][3]
ԱմուսինAmarillis Liekna-Virza?[3]
ԶավակներAnna Žīgure?[3]
ԱզգականներDiāna Jance?[3], Edvarts Virza?[3] և Elza Stērste?[3]

Ժիգուրս Յանիս (լատիշ․՝ Jānis Žīgurs, մարտի 1, 1915(1915-03-01)[2][3], Վիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 30, 1988(1988-08-30)[2][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), լատիշ գրող և թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիշ Ժիգուրսը ծնվել է 1915 թվականի մարտի մեկին, Ռուսական կայսրության Լիֆլյանդի նահանգի Ֆելին քաղաքում։

Ավարտել է Ռիգայի երկրորդ քաղաքային գիմնազիան և էստոներենի դասընթացներ Տարտուում։

Աշխատել է Լատվիական ռադիոյում և Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական գեղարվեստական նվագախմբում։ Եղել է Լատվիական ԽՍՀ-ի պետական տիկնիկային թատրոնի ղեկավարներից մեկը, դրա տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ Ամուսնացել է գրող Էդվարդ Վիրզայի և բանաստեղծուհի Էլզա Ստրեստի դստեր` Ամալիրիս Լիեկնայի հետ։ Գրող և դիվանագետ Աննա Ժիգուրեի հայրն է։ 1951 թվականին նրան ազատել են տիկնիկային թատրոնից` որպես բռնաճնշվածի ազգականի այն բանից հետո, երբ Ստրեստեն դատապարտվել է 25 տարով, այսպես կոչված` «ֆրանսիական խմբի» գործով[5]։ 1953 թվականին վերականգնվել է պաշտոնում։

Սկսել է տպագրվել 1933 թվականից։ «Ավազաբլրերի մարդիկ» (1964 թվական) և «Խաչը և խարիսխը» (1975 թվական) վեպերի, լատիշ բանաստեղծուհի Միրձա Քեմպեի մասին հիշողությունների «Այրված դիմանկար» (1988 թվական) գրքի հեղինակն է։ Լատիշերեն է թարգմանել էստոնացի գրողներ Մայտ Մետսանուրկի, Անտոն Հանսեն Տամսաարե և Յուհան Սմուուլի ստեղծագործությունները։ Եղել է Լատվիական ԽՍՀ գրողների միության անդամ, Էստոնական ԽՍՀ-ի արրվեստի վաստակավոր աշխատակից։ Եղել է Յուհան Սմուուլի անվան էստոնական ԽՍՀ-ի գրական մրցանակի դափնեկիր[6]։

Մահացել է 1988 թվականի օգոստոսի 30-ին։ Թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jānis Žīgurs (1915 - 1988)(բազմ․) — 2006.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Žīgurs, Jānis, 1915-1988
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 Jānis Žīgurs (լատիշ.)Literatūras, folkloras un mākslas institūts.
  4. Jānis Žīgurs
  5. ANNA ŽĪGURE(չաշխատող հղում) // Latvijas ļaudis: Virtuālā enciklopēdija (լատիշերեն)
  6. Jānis Žīgurs // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.