Ժերեմի Ֆերարի
Ժերեմի Ֆերարի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Վիլեր Սեմեզ |
Կրթություն | Ֆլորան դասընթացներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգիծաբան, դերասան և պրոդյուսեր |
jeremyferrari.fr | |
Ժերեմի Ֆերարի (ֆր.՝ Jérémy Ferrari, ապրիլի 6, 1985[1], Վիլեր Սեմեզ), ֆրանսիացի կատակերգու դերասան և հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդավար։ Հիմնականում նկարահանվել է սև կատակերգություններում[2]։ Իր կատակերգական հաղորդումներում անդրադարձել է ռասիզմի, ատելության, կնատյացության և խտրականության այլ դրսևորումներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերարին մեծացել է Ֆրանսիայի Արդեններ գավառի Շառլվիլ Մեզիեր կոմունայում։ Նրա ծնողները ծնվել են Իտալիայում և աշխատել տեղի խանութներում։ Ավագ դպրոցում Ֆերարին թողել է դպրոցական ուսումը՝ թատերական կրթություն ստանալու նպատակով։ Երիտասարդ տարիքում սկսել է ճանապարհորդել և ներկայացնել իր «Սքեթչերից մինչև սքեթչեր» սթենդափը։ 17 տարեկանում մեկնել է Փարիզ՝ սովորելու Ֆլորանի դրամատիկական դպրոցում։
Ժերեմի Ֆերարին Ֆրանսիայում հայտնի կատակերգու է։ Երբեմն կատակերգական մրցույթներում է ունենում կատակերգու Առնո Սեմերի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սքեթչերից մինչև սքեթչեր
- Ես տգե՞ղ եմ
- Ուեշ
- Երկու դատարկ աթոռներ, Բերտրան Մեթյուի աշխատությունը, որտեղ նա մարմնավորել է բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի դերը
- Իմ յոթ մահացու մեղքերը[3]
- Ալելույա բորդել! (2013 թվականի նոյեմբերին թողարկվել է DVD-ի վրա)
- Ավինյոն փառատոն
- Ռիրի փառատոն[4]
- Եռյակի շրջագայություն, խաղացել է Առնո Սեմերի և Բատիստ Լեկապլենի հետ
- Կվաճառեմ երկսենյականոց բնակարան Բեյրութում
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005՝ Առավոտյան սուրճ, M6
- 2010-2012՝ Մենք միայն խնդրում ենք ծիծաղել, France 2
- 2011՝ Մենք վերանայեցինք ամեն ինչ, France 2
- 2011՝ Մենք չենք ստում, France 2
- 2012-2013՝ ONDAR Show, France 2
- 2013՝ Քարտ բլանշ Ժերեմի Ֆերարիի և Առնո Սեմերի համար, France 4
- 2013՝ Ձեռք չտաս իմ հեռուստացույցին, D8
- 2013՝ Ծիծաղի մարաթոն, M6 (TV channel)
- 2014՝ Հեռարձակում բոլորի համար, France 2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
- ↑ Eggermont, Olivier. «Entretien avec Jérémy Ferrari, prince de l'humour noir». Le Vif. Roularta Media Group. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Revue de presse Արխիվացված 2012-06-27 Wayback Machine sur le site officiel de Jérémy Ferrari
- ↑ «C'est Pour de Rire». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժերեմի Ֆերարի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերեմի Ֆերարի» հոդվածին։ |
|