Ժերեմի Ֆերարի (ֆր.՝ Jérémy Ferrari, ապրիլի 6, 1985(1985-04-06)[1], Վիլեր Սեմեզ[2]), ֆրանսիացի կատակերգու դերասան և հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդավար։ Հիմնականում նկարահանվել է սև կատակերգություններում[3]։ Իր կատակերգական հաղորդումներում անդրադարձել է ռասիզմի, ատելության, կնատյացության և խտրականության այլ դրսևորումներին։
Ֆերարին մեծացել է ՖրանսիայիԱրդեններ գավառի Շառլվիլ Մեզիեր կոմունայում։ Նրա ծնողները ծնվել են Իտալիայում և աշխատել տեղի խանութներում։ Ավագ դպրոցում Ֆերարին թողել է դպրոցական ուսումը՝ թատերական կրթություն ստանալու նպատակով։ Երիտասարդ տարիքում սկսել է ճանապարհորդել և ներկայացնել իր «Սքեթչերից մինչև սքեթչեր» սթենդափը։ 17 տարեկանում մեկնել է Փարիզ՝ սովորելու Ֆլորանի դրամատիկական դպրոցում։
Ժերեմի Ֆերարին Ֆրանսիայում հայտնի կատակերգու է։ Երբեմն կատակերգական մրցույթներում է ունենում կատակերգու Առնո Սեմերի հետ։