Ժելանիյա հրվանդան, հրվարդան Նովայա Զեմլյա կղզեխմբի Հյուսիսային կղզու վրա, դրա հյուսիսային ծայրամասային վերջավորության մոտ։ Անվանվել է Վիլեմ Բարենցի կողմից 1596 թվականին[1]։ Հրվանդանի մոտ է գտնվում «Ժելանիյա հրվանդան» բևեռային կայանը (1931 թվականից), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հրվանդանի կայանը գնդակոծվել է գերմանական սուզանավերով[2]։
Հրվանդանը իրենից ներկայացնում է բեկումնային ժայռ[1]բարձրությունը մինչև 28 մ է, որը միացված է ցամաքին ցածր նեղուցով։ Հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից Ժելանիյա հրվանդանը թվում է կղզի[3][4]։ Այն կազմված է թեթև մոխրագույն ավազաքարից, որը ենթարկվում է ուժեղ հողմահարման[3]։ Նեղուցը կազմված է ավազաքարից որոնք խառնվում են կավի հետ։ Հրվանդանի մոտ հանդիպում են քարեր, իսկ նրանից հյուսիս-արևելք տեղակայված են մի քանի ժայռոտ կղզիներ[5]։ Հրվանդանի շրջանում խորությունները անհավասարաչափ են։ Ժելանիյա հրվանդանից ընդունված է սահման անցկացնել Բարենցի և Կարայի միջև։
1596 թվականին Վիլեմ Բարենցի հոլանդական արշավախմբի քարտեզի վրա հրվանդանի անունը Ժելանիյա էր։ «Ժելանիյայի հրվանդան» ձևով այն ամրագրվել է ռուսերեն ոչ ճիշտ թարգմանության արդյունքում։ Հրվանդանի վաղնջական պոմորական անունը Դոհոդի էր[6],այսինքն՝ այն վայրը, որին պոմորական կենդանիների վաճառականները հասել են Նովայա Զեմլայի արևմտյան ափից։