1990 թվականին հիմնադրել է «Հայրենիք» կուսակցությունը, 1991 թվականին ընտրվել է կուսակցության նախագահ։ Պատերազմից հետո շարունակել է զբաղվել արվեստով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, բարեգործական աշխատանքներով։ Զբաղվում է նաև գրական գործունեությամբ, ուսումնասիրում է Հայոց պատմություն։ Հեղինակել է «Առան-Արցախի տերերի ու նրանց ժառանգների մասին» գիրքը, Գանձասարի հիմնադրման և Հասան Ջալալի Արցախի թագավոր հռչակվելու 790-ամյակին նվիրված «Պատմամշակութային օրացույցը», «Խաղաղասեր Առանշահիկները Հայոց վարչա-քաղաքական և մշակութային պատմության մեջ» աշխատությունը։ Ղեկավարում է իր հիմնադրած «Հասան-Ջալալյաններ» Երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամը։ 1992 թվականին նրա աջակցությամբ հիմնադրվել է գերմանական համայնքը և բացվել Հայաստանում ապրող գերմանացի արվեստի գործիչների ստեղծագործական նմուշների ցուցահանդեսը[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։