Ժասմեն Ասրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժասմեն Ասրյան
Zhasmen Asryan 03.jpg
Ծնվել է1949 հուլիսի 28
ԾննդավայրՎանք, Գանձասար, ԼՂՀ Մարտակերտի շրջան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ,Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Ժասմեն Ասրյան (1949, հուլիսի 27, գյուղ Վանք, Գանձասար, ԼՂՀ Մարտակերտի շրջան), հայ դերասանուհի, հասարակական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 - 1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի հեռուստատեսային թատրոնում, կանանց, ապա կամերային երգչախմբերում, 1980 թ.-ից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գանկա՝ «Մարդկային գազանանոց»
  • Մայր՝ «Սիզիպոսի քարը»
  • Նազլու՝ «Գաղտնիքը»
  • Նազենի՝ «Վերք Հայաստանի»
  • Զառա՝ «Իմ զոքանչը»
  • Մանուշ՝ «Սուրի և Սամի արկածները»
  • Սյուզոն՝ «Ութ սիրագորով կանայք»
  • Վարդուհի՝ «Արևը ձեզ հետ»
  • Էժենի՝ «Կասկածը կնոջ սրտում»
  • Ուրանիա՝ «Հիմարից հիմարը»

Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին հիմնադրել է «Հայրենիք» կուսակցությունը, 1991 թվականին ընտրվել է կուսակցության նախագահ։ Պատերազմից հետո շարունակել է զբաղվել արվեստով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, բարեգործական աշխատանքներով։ Զբաղվում է նաև գրական գործունեությամբ, ուսումնասիրում է Հայոց պատմություն։ Հեղինակել է «Առան-Արցախի տերերի ու նրանց ժառանգների մասին» գիրքը, Գանձասարի հիմնադրման և Հասան Ջալալի Արցախի թագավոր հռչակվելու 790-ամյակին նվիրված «Պատմամշակութային օրացույցը», «Խաղաղասեր Առանշահիկները Հայոց վարչա-քաղաքական և մշակութային պատմության մեջ» աշխատությունը։ Ղեկավարում է իր հիմնադրած «Հասան-Ջալալյաններ» Երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամը։ 1992 թվականին նրա աջակցությամբ հիմնադրվել է գերմանական համայնքը և բացվել Հայաստանում ապրող գերմանացի արվեստի գործիչների ստեղծագործական նմուշների ցուցահանդեսը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png