Ժաննա Բադոևա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժաննա Բադոևա Жанна Бадоева | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1976 |
Ծննդավայր | Կիև |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, դիզայներ, ճանապարհորդ, հեռուստատեսային պրոդյուսեր, մանկավարժ և ուսուցչուհի |
Ամուսին | Ալան Բադոև |
Կայք | zhannabadoeva.com |
Zhanna Badoeva Վիքիպահեստում |
Ժաննա Բադոևա (ռուս.` Жанна Бадоева, մարտի 18, 1976), ուկրաինացի արտիստ, հաղորդավարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաննան ծնվել է Կիևում։ Մանկուց զբաղվել է պարով և հետաքրքրվել երաժշտությամբ։ Ավարտել է Կիևի Ճարտարագիտական համալսարանը, որից հետո ընդունվել է Կիևի Թատերական համալսարան `Հեռուստատեսության և ռեժիսուրայի ֆակուլտետ։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Travel-show «Орел и решка»-ն, որը մեկնարկել է 2011 թվականի փետրվարին, նրա հեղինակային պրոեկտն է։ 2011-2013 թվականներին եղել է հեռուստածրագրի հաղորդավարուհի։
Ժաննա Բադոևան նաև աշխատել է ռեժիսոր մի շարք հայտնի պրոեկտներում («Шарманка», պարային հեռուստամրցույթ «Танцую для тебя», «Суперзірка»` «1+1» հեռուստաալիքով)։
2012 թվականին Ժաննան Նիկոլայ Տիշենկոյի և Էկտոր Հեմենես-Բրավոյի հետ դառնում է «МастерШеф» հեռուստախոհանոցի դատավոր։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաննան և Ալան Բադոևը հանդիպել են համալսարանում։ Ամուսնանալ նրանց հաջողվում է միայն համալսարանն ավարտելուց և Ժաննայի առաջին ամուսնալուծությունից հետո։ Ժաննան ունի 2 երեխա՝ Բորիս Բադոև (առաջին ամուսնությունից), Լոլիտա Բադոևա (երկրորդ ամուսնությունից)։
2012 թվականի օգոստոսի 28-ին Ժաննան և Ալանը հայտարարում են ամուսնալուծության մասին։ Նախկին ամուսինները հայտարարել են նաև, որ «Орел и решка» նախագիծը եղել է իրենց տարաձայնությունները հարթելու վերջին փորձը։ Որպես արդյունք՝ ամուսինները հերթով լքում են նախագիծը և ամուսնալուծվում։ Հետագայում Ժաննան սկսում է հանդիպել բիզնեսմեն Սերգեյ Բաբենկոյի հետ։ 2013 թվականի հունվարին պարզ է դառնում, որ նրանք ամուսնացել են։