Ժան Բատիստ Արման
Ժան Բատիստ Արման | |
Կուսակցություն՝ | Ճահիճ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պաշտոնյա |
Ծննդյան օր | նոյեմբերի 10, 1751[1][2][3] |
Ծննդավայր | Մյոզ, Լորրեյն, Ֆրանսիա |
Վախճանի օր | փետրվարի 26, 1816[1][3] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ժան Բատիստ Արման (ֆր.՝ Jean-Baptiste Harmand, նոյեմբերի 10, 1751[1][2][3], Մյոզ, Լորրեյն, Ֆրանսիա - փետրվարի 26, 1816[1][3], Փարիզ, Ֆրանսիա) դե լա Մյոզ (de la Meuse) մականվամբ, ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ազգային կոնվենտի պատգամավոր[4]։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական, իրավաբան, հաշտարար դատավոր։ Ազգային կոնվենտի նախարար՝ Մյոզ դեպարտամենտից, Լուի XVI արքայի դատավարության ժամանակ կողմ է քվեարկել թագավորի արտաքսմանը։ Յակոբինների ժամանակ գրեթե չի տարբերվել, տերմիդորյան հեղաշրջումից հետո ակտիվորեն աջակցել է տերմիդորյան շարժմանը։ Հասարակական անվտանգության կոմիտեի անդամ էր, այս կարգավիճակում Տամպլում այցելել է երիտասարդ Լյուդովիկոս 17-րդին, վերջինիս հետ հանդիպումը նա նկարագրել է իր «Հետաքրքրաշարժ դեպքեր կապված որոշ անձանց և Հեղափոխության որոշ իրադարձությունների հետ», գրքում, որը հրատարակվել է 1814 թվականին[5]։
1795-1798-ական թվականներին Ավագների խորհրդի, այնուհետև Հինգ հարյուրի խորհրդի անդամ էր։ Աջակցել է Բրյումերի 18-ի հեղաշրջմանը։ Նապոլեոն 1-ինի օրոք Ստորին Ռեյնի ոստիկանապետն էր։ Ստացել է Գդանսկի գլխավոր հյուպատոսի պաշտոնը, բայց հրաժարվել է լքել Փարիզը, ինչ համար էլ զրկվել է բոլոր պաշտոններից։
Կյանքի մնացած մասը անցկացրել է չքավորության և մոռացության մեջ։ Նրան գտել են փողոցում մահացած, արյունոտ դեմքով և չնչոտիներ հագած։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Досье на сайте Национального собрания Франции.
- ↑ Harmand J. B. Anecdotes relatives а quelques personnes et а plusieurs événements remarquables de la Révolution. P., 1814.
|