Ժակ Հակոբյան (բանաստեղծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժակ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժակ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1917 |
Ծննդավայր | Երուսաղեմ |
Վախճանվել է | նոյեմբերի 2, 2019 (102 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Գալուստյան ազգային վարժարան (1929), Պերպերյան վարժարան (1934), Collège des Frères? (1937), Սուրբ Ժոզեֆի համալսարան (1939) և Կահիրեի համալսարան (1942) |
Ժակ Հակոբյան Վիքիդարանում |
Ժակ Ստեփանի Հակոբյան (օգոստոսի 1, 1917, Երուսաղեմ - նոյեմբերի 2, 2019), հայ բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Հակոբյանը ծնվել է 1917 թ. Երուսաղեմում, Իսրայել։ 1922-1924 թվականներին հաճախել է Բյուզանդ-Ալիս Վարժապետյան հաստատություն, 1924-1929 թվականներին սովորել է Գալուստեան ազգային վարժարանում, 1929-1934 թվականներին՝ Պէրպէրյան քոլեջում։ 1942 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ քիմիագետ-դեղագործի մասնագիտությամբ։ 1968 թվականից հաստատվել է Փասադենայում (Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ)[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբյանի ստեղծագործության հիմնական թեման առաջին շրջանում հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։ 1950-ական թվականներից լույս է ընծայել կրոնական, աստվածապաշտանական բնույթի երկերի ժողովածուներ եւ սկսել է թեքվել դեպի այդ ուղղությունը[2]։
Տպագրվել են Հակոբյանի հետևյալ ժողովածուները՝
- «Գաղտնի ճամբան» (Գահիրէ, 1938)
- «Մեղրալուսին» (1943)
- «Մարդ մը մեռաւ» (1947, Վահան Թեքեյանի հիշատակին)
- «Մեսրոպաշունչ» (1947)
- «Ոսկեդափնի» (1957)
- «Մասիսածին» (1963)
- «Ժագափունջ» (Պէյրութ, 1969)
- «Հայատրոփ» (1970, չափածո վեպ)
- «Ուլունքաշար» (1983)
- «Կռունկը կը կանչէ», Սփիւռքահայ թատերավէպ հինգ հանգրուանով (Լոս Անճելըս, 1986)
- «Հոգին հայկական», Հայատրոփ ու հայրենատրոփ քերթուածներ, Ժողովածու (Գահիրէ, 1987)
- «Հողաշնչում» (Փասատինա, 1991)
- «Եօթնօրեայ մահ», Սպիտակեան վիպակ (Փասատինա, 1995)
- «Անմաշ հրիտակ», Քերթուածներ (Գահիրէ, 1995)
- «Հարսնագնաց երամ» ։ Համանուագային պոէմա իրական եւ յաւիտենական կեանքէ (Փասատինա, 1996)
- «Ժագատետր» (Անթիլիաս, 2002)
- «Դպրո՛ցն ահա հայկական...», Դպրոցերգութիւն (Փասատինա, 2005)
- «Լիլոյշ ա տոչոր» (Պէյրութ, 2010)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բանաստեղծ Ժագ Ս. Յակոբեան՝ 100 տարեկան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |