Թրևիս Լենդոն Բարքեր (նոյեմբերի 14, 1975(1975-11-14)[1], Fontana, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր, առավել հայտնի է որպես Blink-182 ռոք խմբի թմբկահար։ Բարքերը նաև հաճախ համագործակցում է հիփ-հոփ երգիչների հետ, հանդիսանում է Transplant ռոք ռեփ խմբի անդամ, հիմնադրել է +44 և Box Car Racer խմբերը, իսկ վերջերս միացել է Antemasque-ին և Goldfinger-ին։ Իր փառքի շնորհիվ, Rolling Stone-ը նրան անվանեց «պանկի առաջին սուպերաստղ թմբկահար», ինչպես նաև բոլոր ժամանակների 100 մեծագույն թմբկահարներից մեկը[2]։ Ամուսնացել է 2022 թվականի մայիսի 22-ին Քորթնի Քարդաշյանի հետ։
Թրևիսը ծնվել է Ռենդի և Գլորիա Բարքերների ընտանիքում Կալիֆոռնիայի Ֆոնտանա քաղաքում 1975 նոյեմբերի 14-ին[3]։ Նա ունի անգլաիական, իռլանդական և իտալական ծագում։ Երբ Բարքերը դարձավ չորս տարեկան, մայրը նրան նվիրեց առաջին հարվածային գործիքները[4], միակը, մինչև նրա տասնհինգ տարեկան դառնալը։ Բարքերը սկսել է հինգ տարեկան հասակում հարվածային գործիքների դասերի գնալ Մայքլ Մեյ անունով թմբկահարի մոտ[5][6][7]։
Բարքերը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստաշոուներում, այդ թվում՝ իր Meet the Barkers ռեալիթի-շոուում[8], իր նախկին կնոջ՝ Շաննա Մոքլերի հետ, որը նորամուտը նշել է 2005 թվականին[9]։