Jump to content

Թորսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թորսի
ֆր.՝ Torcy[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍեն-է-Մարն և arrondissement of Torcy?
Մակերես6 կմ²
ԲԾՄ100 մետր, 37 մետր, 106 մետր
Բնակչություն22 444 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ77200[3]
Պաշտոնական կայքville-torcy.fr(ֆր.)
Թորսի (Ֆրանսիա)##
Թորսի (Ֆրանսիա)

Թորսի (ֆր.՝ Torcy), համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Իլ դը Ֆրանս երկրամասում։ Դեպարտամենտը Սենա և Մարնան է։ Գտնվում է Թորսի կանտոնի կազմում։ Կոմունայի շրջանը Թորսին է։

Համայնքի INSEE ծածկագիրն է 77468:

Համայնքը գտնվում է Փարիզից մոտ 22 կիլոմետր արևելք, Մելյոնից` 35 կիլոմետր հյուսիս[4]։

Առաջին անգամ` 868 թվականին բնակավայրը նշվեց որպես Torciacum, այնուհետև հայտնի դարձավ որպես Torcy-le-Grand, ապա Torcy-en-Brie և վերջապես` Թորսի ։

Բնություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորսիում գերակշռում է բարեխառն կլիման։ Տարեկան ջերմաստիճանը հասնում է միջինը 650 միլիմետրի։

Ֆլորան և ֆաունան հարուստ են և բազմազան, ինչը պայմանավորված է անտառների և գետերի մեծ քանակությամբ։ Համայնքի տարածքում աճում է 167 բուսատեսակներ, որոնցից շատերը գտնվում են պաշտպանված վիճակում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 22 425 մարդ։

Բնակչության թվաքանակը
1962196819751982199019992010
32213401480012 27918 68121 60222 425
Քաղաքապետերի ցանկ
Ժամանակաշրջան Ազգանուն Կուսակցությունը Ծանոթագրություն
1941 1977 Գի Շավեն Նոր Հանրապետության միություն
1977 1989 Լյուսեն Մեյադու Սոցիալիստական կուսակցություն
1989 1995 Ժերար Ժեֆրե Ֆրանսիական ժողովրդավարության միություն
1995 2012 Քրիստիան Շարոն Սոցիալիստական կուսակցություն
2012 2014 Գիյոմ Լե Լե Ֆելզին Սոցիալիստական կուսակցություն

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին 15 763 բնակչից աշխատունակ տարիքում (15-64 տարեկան) 11846-ը տնտեսապես ակտիվ էին, 3917-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 75.2% է, 1999 թվականին՝ 76.6%): 11 846 բնակչից ակտիվ աշխատել են 10 527 մարդ (5223 տղամարդ և 5304 կին), 1319՝ եղել են գործազուրկ (629 տղամարդ և 690 կին)։ 3917 ոչ ակտիվների մեջ 1903-ը եղել են ուսանողներ, 720-ը՝ կենսաթոշակառուներ, 1294-ը պասիվ են եղել այլ պատճառներով[5]:.

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին (1863)։ Եկեղեցու մուտքի դռները պսակված են երեք նկարներով՝ «Թռիչք դեպի Եգիպտոս», «Հիսուսի մկրտությունը» և «Հիսուսն ու Սուրբ Պետրոսը»։
    • Բրոնզե զանգը (1779)։ Զանգի վրա փորագրված արձանագրությունն է` + L’an 1779 j’ay este bénite par Mr Jacques Le Blanc curé de Torcy […]. Marque des fondeurs : I.B. Robelet et I.B. Burte m’ont faite. Համարվում է պատմական հուշարձան 1942 թվականից[6]
  • Շարմեի դղյակը։ Կառուցվել է 1900-1908 թվականներին քաղաքապետ Ալֆոնսո Դուվալեի կողմից։

Եղբայր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по географическим координатам
  5. «Résultats du recensement de la population» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին. (приближённые данные, в 1999 году временная занятость учтена частично)
  6. «cloche» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Adhésion» (ֆրանսերեն). Le Comité de Jumelage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]