Թորսի
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Torcy[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 6 կմ² | ||
ԲԾՄ | 100 մետր | ||
Բնակչություն | ▲22 500 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 77200[3] | ||
Պաշտոնական կայք | ville-torcy.fr(ֆր.) | ||
| |||
Թորսի (ֆր.՝ Torcy), համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Իլ դը Ֆրանս երկրամասում։ Դեպարտամենտը Սենա և Մարնան է։ Գտնվում է Թորսի կանտոնի կազմում։ Կոմունայի շրջանը Թորսին է։
Համայնքի INSEE ծածկագիրն է 77468:
Համայնքը գտնվում է Փարիզից մոտ 22 կիլոմետր արևելք, Մելյոնից` 35 կիլոմետր հյուսիս[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ` 868 թվականին բնակավայրը նշվեց որպես Torciacum, այնուհետև հայտնի դարձավ որպես Torcy-le-Grand, ապա Torcy-en-Brie և վերջապես` Թորսի ։
Բնություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թորսիում գերակշռում է բարեխառն կլիման։ Տարեկան ջերմաստիճանը հասնում է միջինը 650 միլիմետրի։
Ֆլորան և ֆաունան հարուստ են և բազմազան, ինչը պայմանավորված է անտառների և գետերի մեծ քանակությամբ։ Համայնքի տարածքում աճում է 167 բուսատեսակներ, որոնցից շատերը գտնվում են պաշտպանված վիճակում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 22 425 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
3221 | 3401 | 4800 | 12 279 | 18 681 | 21 602 | 22 425 |
Վարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակաշրջան | Ազգանուն | Կուսակցությունը | Ծանոթագրություն | |
---|---|---|---|---|
1941 | 1977 | Գի Շավեն | Նոր Հանրապետության միություն | |
1977 | 1989 | Լյուսեն Մեյադու | Սոցիալիստական կուսակցություն | |
1989 | 1995 | Ժերար Ժեֆրե | Ֆրանսիական ժողովրդավարության միություն | |
1995 | 2012 | Քրիստիան Շարոն | Սոցիալիստական կուսակցություն | |
2012 | 2014 | Գիյոմ Լե Լե Ֆելզին | Սոցիալիստական կուսակցություն |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին 15 763 բնակչից աշխատունակ տարիքում (15-64 տարեկան) 11846-ը տնտեսապես ակտիվ էին, 3917-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 75.2% է, 1999 թվականին` 76.6%): 11 846 բնակչից ակտիվ աշխատել են 10 527 մարդ (5223 տղամարդ և 5304 կին), 1319՝ եղել են գործազուրկ (629 տղամարդ և 690 կին)։ 3917 ոչ ակտիվների մեջ 1903-ը եղել են ուսանողներ, 720-ը՝ կենսաթոշակառուներ, 1294-ը պասիվ են եղել այլ պատճառներով[5]:.
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին (1863)։ Եկեղեցու մուտքի դռները պսակված են երեք նկարներով՝ «Թռիչք դեպի Եգիպտոս», «Հիսուսի մկրտությունը» և «Հիսուսն ու Սուրբ Պետրոսը»։
- Բրոնզե զանգը (1779)։ Զանգի վրա փորագրված արձանագրությունն է` + L’an 1779 j’ay este bénite par Mr Jacques Le Blanc curé de Torcy […]. Marque des fondeurs : I.B. Robelet et I.B. Burte m’ont faite. Համարվում է պատմական հուշարձան 1942 թվականից[6]
- Շարմեի դղյակը։ Կառուցվել է 1900-1908 թվականներին քաղաքապետ Ալֆոնսո Դուվալեի կողմից։
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լինգենֆելդ (Գերմանիա , 1972 թվականից)[7]
- Գերվան (Շոտլանդիա, 1988 թվականից)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին
-
Շարմեի դղյակը
-
Փարիզյան փողոցը
-
Քաղաքային վարչություն
-
Երաժշտական դպրոց
-
Վիետնամական բուդհայական կենտրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по географическим координатам
- ↑ «Résultats du recensement de la population» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-19 (приближённые данные, в 1999 году временная занятость учтена частично)
- ↑ «cloche» (ֆրանսերեն)։ www.culture.gouv.fr։ Արխիվացված օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-19
- ↑ «Adhésion» (ֆրանսերեն)։ Le Comité de Jumelage։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Торси» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտ։ Արխիվացված օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-19
- «Торси» (ֆրանսերեն)։ cassini.ehess.fr։ Արխիվացված օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-08-19
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |