Թոմ Հեթչ
Թոմ Հեթչ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1946[1] (78 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | North Olmsted High School? |
Կայք | thomhatch.net |
Թոմ Հեթչ (անգլ.՝ Thom Hatch, հուլիսի 28, 1946[1]), ամերիկացի վիպասան և հեղինակ։ Մասնագիտացել է Ամերիկայի Արևմտյան սահմանի պատմության, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և Հնդկացիական պատերազմի մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթչը մեծացել է Նյու Յորք նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում։ Ավարտել է Օհայոյի Հյուսիսային Օլմստեդ քաղաքի ավագ դպրոցը։ Ծառայել է Միացյալ Նահանգների ծովային հետևակի կորպուսում, որի ընթացքում 13 ամսով գործուղվել է Վիետնամ։ Այնուհետև դարձել է Փենսիլվանիայի Էրի քաղաքի «Թայմս Նյուզ» թերթի թղթակից և աշխատել որպես ռադիոհաղորդավար 1960-ականների վերջին։ 1975 թվականին տեղափոխվում է Կոլորադո, որտեղ գրում է գրքեր, թղթակցում այնպիսի ազգային հրատարակչությունների, ինչպիսիք են «American Heritage», «America's Civil War», «True West» և «Western Horseman»։ Նաև դասավանդում է դպրոցում։ Աշխատել է որպես խորհրդատու և էկրանին հայտնվել որպես «The History Channel»-ի և «PBS» վավերագրական ֆիլմերի փորձագիտական մեկնաբան, այդ թվում` «PBS»-ի «The American Experience»-ի «Butch Cassidy and the Sundance Kid»-ում։ Հեթչին պարբերաբար հրավիրել են ելույթ ունենալ քոլեջներում, սեմինարներում և քաղաքացիական ու պատմական կազմակերպություններում։ Ապրում է Կոլորադոյի իր անասնաֆերմայում՝ արտիստ կնոջ, դստեր և հովվաշան հետ[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Հեթչի «Սև թեյնիկ։ Չեյն շեֆը, որ ձգտում էր խաղաղության, բայց պատերազմ գտավ» (անգլ.՝ Black Kettle: The Cheyenne Chief Who Sought Peace But Found War) գիրքն «Ամերիկայի արևմտյան գրողներ» կազմակերպության կողմից արժանացել է Սպեր մրցանակի՝ որպես տարվա լավագույն կենսագրություն։
Նրա «Փառավոր պատերազմ՝ Ջորջ Արմսթրոնգ Քասթերի քաղաքացիական պատերազմի արկածները» (անգլ.՝ Glorious War: the Civil War Adventures of George Armstrong Custer) գիրքը լույս է տեսել 2013 թվականի դեկտեմբերին «St. Martin's Press»-ի հրատարակմամբ։
Նրա ներկայիս գիրքը՝ «Ջորջ Արմսթրոնգ Քասթերի վերջին օրերը․ փոքրիկ Բիգհորն ճակատամարտի իրական պատմությունը» (անգլ.՝ The Last Days of George Armstrong Custer; the True Story of the Battle of the Little Bighorn) լույս է տեսել 2015 թվականի փետրվարի 3-ին՝ «St. Martin's Press»-ի հրատարակմամբ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Last Days of George Armstrong Custer: the True Story of the Battle of the Little Bighorn. 9781250051028
- The Last Outlaws: The Lives and Legends of Butch Cassidy and the Sundance Kid. 978-0-451-23919-8
- Black Kettle : The Cheyenne Chief Who Sought Peace But Found War. 0-471-44592-4.
- The Blue, the Gray, & the Red: Indian Campaigns of the Civil War. 0-8117-0016-X.
- The Custer Companion. 0-8117-0477-7.
- Clashes of Cavalry. 0-8117-0356-8.
- Custer and the Battle of the Little Bighorn. 0-7864-0154-0.
- The Alamo and the Texas Revolution. 0-7864-0593-7.
- Osceola and the Great Seminole War. 978-0-312-35591-3
- Glorious War։ The Civil War Adventures of George Armstrong Custer. St. Martin's Press. 9781250028501.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Record #11574865 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-01-24-ին. Վերցված է 2019-02-05-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Հեթչի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-01-24 Wayback Machine
|