Թոմ Հեթչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմ Հեթչ
Ծնվել էհուլիսի 28, 1946(1946-07-28)[1] (72 տարեկան)
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կայքthomhatch.net

Թոմ Հեթչ (անգլ.՝ Thom Hatch, հուլիսի 28, 1946(1946-07-28)[1]), ամերիկացի վիպասան և հեղինակ։ Մասնագիտացել է Ամերիկայի Արևմտյան սահմանի պատմության, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և Հնդկացիական պատերազմի մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեթչը մեծացել է Նյու Յորք նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում։ Ավարտել է Օհայոյի Հյուսիսային Օլմստեդ քաղաքի ավագ դպրոցը: Ծառայել է Միացյալ Նահանգների ծովային հետևակի կորպուսում, որի ընթացքում 13 ամսով գործուղվել է Վիետնամ: Այնուհետև դարձել է Փենսիլվանիայի Էրի քաղաքի «Թայմս Նյուզ» թերթի թղթակից և աշխատել որպես ռադիոհաղորդավար 1960-ականների վերջին: 1975 թվականին տեղափոխվում է Կոլորադո, որտեղ գրում է գրքեր, թղթակցում այնպիսի ազգային հրատարակչությունների, ինչպիսիք են «American Heritage», «America's Civil War», «True West» և «Western Horseman»։ Նաև դասավանդում է դպրոցում: Աշխատել է որպես խորհրդատու և էկրանին հայտնվել որպես «The History Channel»-ի և «PBS» վավերագրական ֆիլմերի փորձագիտական մեկնաբան, այդ թվում` «PBS»-ի «The American Experience»-ի «Butch Cassidy and the Sundance Kid»-ում: Հեթչին պարբերաբար հրավիրել են ելույթ ունենալ քոլեջներում, սեմինարներում և քաղաքացիական ու պատմական կազմակերպություններում: Ապրում է Կոլորադոյի իր անասնաֆերմայում՝ արտիստ կնոջ, դստեր և հովվաշան հետ[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Հեթչի «Սև թեյնիկ: Չեյն շեֆը, որ ձգտում էր խաղաղության, բայց պատերազմ գտավ» (անգլ.՝ Black Kettle: The Cheyenne Chief Who Sought Peace But Found War) գիրքն «Ամերիկայի արևմտյան գրողներ» կազմակերպության կողմից արժանացել է Սպեր մրցանակի՝ որպես տարվա լավագույն կենսագրություն:

Նրա «Փառավոր պատերազմ՝ Ջորջ Արմսթրոնգ Քասթերի քաղաքացիական պատերազմի արկածները» (անգլ.՝ Glorious War: the Civil War Adventures of George Armstrong Custer) գիրքը լույս է տեսել 2013 թվականի դեկտեմբերին «St. Martin's Press»-ի հրատարակմամբ։

Նրա ներկայիս գիրքը՝ «Ջորջ Արմսթրոնգ Քասթերի վերջին օրերը․ փոքրիկ Բիգհորն ճակատամարտի իրական պատմությունը» (անգլ.՝ The Last Days of George Armstrong Custer; the True Story of the Battle of the Little Bighorn) լույս է տեսել 2015 թվականի փետրվարի 3-ին՝ «St. Martin's Press»-ի հրատարակմամբ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Last Days of George Armstrong Custer: the True Story of the Battle of the Little Bighorn. 9781250051028
  • The Last Outlaws: The Lives and Legends of Butch Cassidy and the Sundance Kid. 978-0-451-23919-8
  • Black Kettle : The Cheyenne Chief Who Sought Peace But Found War. 0-471-44592-4.
  • The Blue, the Gray, & the Red: Indian Campaigns of the Civil War. 0-8117-0016-X.
  • The Custer Companion. 0-8117-0477-7.
  • Clashes of Cavalry. 0-8117-0356-8.
  • Custer and the Battle of the Little Bighorn. 0-7864-0154-0.
  • The Alamo and the Texas Revolution. 0-7864-0593-7.
  • Osceola and the Great Seminole War. 978-0-312-35591-3
  • Glorious War: The Civil War Adventures of George Armstrong Custer. St. Martin's Press. 9781250028501.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — 2012.
  2. http://www.thomhatch.net/index.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]