Թոդ Բերգեր (անգլ.՝ Todd Berger, ապրիլի 5, 1979(1979-04-05), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող, հայտնի է «Սա աղետ է», «Շապիկի տարբերակներ» և «The Scenesters» ֆիլմերով։ Բերգերը նաև որպես դերասան հանդես է եկել «Հարավի հեքիաթները» ֆիլմում և «Այգիներ և հանգստի գոտիներ», «Մարոն» հեռուստաշոուներում։ Գրել է նաև «Բացահայտումների քաղաք» վեպը, որը 2016 թվականին հրատարակել է Diversion Books-ը։
Նա Օստինում Տեխասի համալսարանի շրջանավարտ էր։ Այստեղ նա աշխատել է ուսանողական KVR-TV հեռուստաալիքում և գրել ու վարել է Campus Loop ազգային սինդիկացված կատակերգական շոուն[1]։
Բերգերը նաև ստեղծել է «Սպանությունների երջանիկ ժամանակ» նուար կատակերգական առաջիկա տիկնիկային ֆիլմը, որի ռեժիսորը Բրայն Հենսոնն էր, իսկ գլխավոր դերում խաղում էր Մելիսա Մաքքարթին։ Ներկայումս գրում է «Որտե՞ղ է Ուոլին» ֆիլմի սցենարը[2]։