Թիմ Ուինթոն
Թիմ Ուինթոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Պերթ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մայրենի լեզու | Ավստրալիական անգլերեն |
Երկեր | Cloudstreet? |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, մանկագիր և վիպասան |
Պարգևներ և մրցանակներ |
Թիմոթի Ջոն Ուինսթոն (անգլ.՝ Tim Winton, օգոստոսի 4, 1960[1][2][3][…], Պերթ, Ավստրալիա), ավստրալիացի գրող, վեպերի, մանկական գրքերի, հրապարակախոսության և պատմվածքների հեղինակ։ 1997 թվականին Ավստրալիայի ազգային տրեստը նրան անվանել է «կենդանի գանձ», չորս անգամ դարձել է Մայլս Ֆրանկլինի մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1960 թվականի օգոստոսի 4-ին Սուբիակոյում՝ Պերտ արվարձանում (Արևմտյան Ավստրալիա)։ Մեծացել է Պերտ Կարինյուպեի հյուսիսային արվարձանում, իսկ 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ալբանի[5][6]։
Արևմտյան Ավստրալիայի տեխնոլոգիական ինստիտուտում սովորելիս Ուինթոնը գրել է իր առաջին վեպը՝ «An Open Swimmer», որը 1981 թվականին արժանացել է The Australian/Vogel գրական մրցանակին՝ սկիզբ դնելով նրա գրելու կարիերային։ Ըստ նրա, համալսարանում սովորելու ընթացքում նա գրել է «իր լավագույն երեք գրքերը»[7]։ Նրա երկրորդ գիրքը՝«Shallows»-ը, 1984 թվականին արժանացել է Մայլս Ֆրանկլինի մրցանակի։ 1991 թվականին Ուինթոնը հրատարակել է «Cloudstreet» գիրքը, որը վերջնականապես վավերացրել է նրա գրելու կարիերան[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուինսթոնը ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և Հունաստանում[8], ներկայումս ապրում է Արևմտյան Ավստրալիայում[9]։ Կնոջ՝ Դենիզի հետ ծանոթացել է դպրոցում սովորելու տարիներին։ Երբ 18 տարեկան էր և վերականգնվում էր ավտովթարից, նրանք նորից հանդիպել են, քանի որ նա բուժքույր ուսանող էր։ Նրանք ամուսնացել են, երբ Ուինթոնը 21 տարեկան էր, իսկ աղջիկը՝ 20 և ունեցել են երեք երեխա[8]։
Ուինթոնի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Ուինթոնը, ավագ դպրոցի երաժիշտ և քահանա է[10]։
Իր ժողովրդականության աճին զուգընթաց Ուինթոնը խնամքով պաշտպանում է իր անձնական կյանքը։ Նա հազվադեպ է ելույթ ունենում հասարակության առջև[11]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Ուինթոնի «Ձիավորները» գիրքը ընդգրկվել Է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակում, ինչպես և նրա 2002 թվականի «Dirt Music» գիրքը։ «Dirt Music» էկրանավորվել է 2019 թվականին։ Ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ, այդ թվում՝ «Մայլս Ֆրանկլինի մրցանակ» (ռեկորդային չորս անգամ)` «Ծանծաղուտ» (1984), «Cloudstreet» (1992), «Ցեխի երաժշտություն» (2002) և«Շունչ» (2009) ֆիլմերի համար։ «Cloudstreet»-ը պարբերաբար հայտնվում է Ավստրալիայի ամենասիրված վեպերի ցուցակներում[12]։
Նրա բոլոր գրքերը դեռ վերահրատարակվում են և հրատարակվել են 18 լեզվով։ Նրա ստեղծագործությունները հաջողությամբ հարմարեցվել են նաև բեմի, կինոյի և ռադիոյի համար[13]։
Թիմ Ուինթոնի անվան մրցանակ Երիտասարդ գրողների համար, որը 1993 թվականից սկսած ամեն տարի հովանավորում է Սուբիակո քաղաքը, շնորհվում է Պերտայի մայրաքաղաքային շրջանի երիտասարդ գրողներին[14]։ Նրա դիմումին կարող են հավակնել կրտսեր և միջին դպրոցական տարիքի պատմվածքների հեղինակները։ Հրատարակվել է երեք ժողովածու։ Ուինթոնը մրցույթի հովանավորն է[15]։
Ավստրալիայի ազգային տրեստը Ուինթոնին ճանաչել է «կենդանի գանձ»[16] և պարգևատրել է հարյուրամյակի մեդալով՝ գրականությանը և հասարակությանը ծառայելու համար[17]։ Կուրտինի համալսարանը նրա անունով է կոչել դասախոսական թատրոնը[18]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- An Open Swimmer (1982)
- Shallows (1984)
- That Eye, The Sky (1986)
- In the Winter Dark (1988)
- Lockie Leonard (1990—1997)
- Cloudstreet (1991)
- The Riders (1994)
- Blueback (1997)
- Dirt Music (2001)
- Breath (2008)
- Eyrie (2013)
- The Shepherd’s Hut (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 A.R.G. Griffiths Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ «Births». The West Australian. 1960 թ․ օգոստոսի 5. էջ 44.
- ↑ «Tim Winton (Author profile), Jenny Darling & Associates». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ 7,0 7,1 Steger, Jason (2008) «Its a risky business» in The Sydney Morning Herald, 25-27 April 2008, Books p. 28
- ↑ 8,0 8,1 «Waiting for the mew wave - Interview 28 June 2008». The Guardian. 2008 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «The Boy Behind the Curtain - From guns to words 15 October 2016». NZ Herald. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Sharyn O'Neill». Government of Western Australia. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Tim Winton : Into the Blue: Murray Waldren (first published in The Weekend Australian.)». Literary Liaisons. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Your Favourite Australian Book poll» Արխիվացված 2014-08-06 Wayback Machine, Australian Broadcasting Corporation
- ↑ «Tim Winton | Jenny Darling & Associates». Jenny Darling & Associates | (անգլերեն). 2014 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Tim Winton Award for Young Writers». City of Subiaco. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Tim Winton Author Bio». Booktopia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Living Treasures list, National Trust website Արխիվացված 2007-02-10 Wayback Machine
- ↑ «Winton, Tim Centenary Medal». Department of Prime Minister and Cabinet. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Curtin honours graduate Tim Winton with lecture theatre tribute - News and Events | Curtin University, Perth, Western Australia». 2009 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
|