Թենկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենկ
Թենկը 2014 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTank
Ի ծնե անունԴարել Բեբս
Նաև հայտնի է որպեսTank
Ծնվել էհունվարի 1, 1976 (48 տարեկան)
Միլուոքի, Վիսկոնսին, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրՎաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2000-ներկա
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունCrossland High School?
Կայքtherealtank.com
 Tank (American singer) Վիքիպահեստում

Դարել Բեբս (անգլ.՝ Durrell Babbs, հունվարի 1, 1976(1976-01-01), Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ավելի հայտնի է Թենկ (անգլ.՝ Tank) բեմական կեղծանվամբ, ամերիկացի R&B երգիչ, երգերի հեղինակ և դերասան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարել Բեբսը ծնվել է 1976 թվականի հունվարի 1-ին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում, սակայն նրա ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք Վաշինգտոն, երբ նա դեռ երեխա էր[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին թողարկել է իր առաջին՝ «Force of Nature» ալբոմը[2], որը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[3]։ Ալբոմի «Maybe I Deserve» սինգլը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[4]։ 2002 թվականին թողարկվել է Թենկի երկրորդ՝ «One Man» ալբոմը[5], իսկ 2007 թվականին՝ «Sex, Love & Pain» կոչվող երրորդ ալբոմը[6]։ «Sex, Love & Pain»-ը Billboard 200-ում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և առաջադրվել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում, սակայն չի հաղթել[3][7]։ 2007 թվականի Թենկը երգիչներ Թայրիզ Գիբսոնի և Ջինյուվայնի հետ հիմնադրել է նաև TGT խումբը[8]։

2010 թվականին էկրան բարձրացավ Թենկի մասնակցությամբ «Քարոզչի երեխան» (անգլ.՝ Preacher's Kid) ֆիլմը[9]։ Նույն տարում թողարկվեց նրա «Now or Never» անվանումը կրող չորրորդ ալբոմը[10], որին հաջորդեց «This Is How I Feel» կոչվող հինգերորդ ալբոմը 2012 թվականին[11]։ 2013 թվականի սեպտեմբերին Թենկը կատարեց Միացյալ Նահանգների օրհներգը բռնցքամարտիկներ Ֆլոյդ Մեյվեդերի և Սաուլ Ալվարեսի մենամարտի ժամանակ[12]։ 2014 թվականին վաճառքի դուրս եկավ երգչի վեցերորդ՝ «Stronger» կոչվող ալբոմը[13], իսկ 2016 թվականին յոթերորդ՝ «Sex Love & Pain II» ալբոմը[14]։ 2017 թվականին թողարկվեց նրա «Savage» անվանումը կրող ութերորդ ալբոմը, որի երգացանկանում ընդգրկված է նաև «When We» սինգլը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենկը ունի հինգ երեխա[15]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Force of Nature» (2001)
  • «One Man» (2002)
  • «Sex, Love & Pain» (2007)
  • «Now or Never» (2010)
  • «This Is How I Feel» (2012)
  • «Stronger» (2014)
  • «Sex Love & Pain II» (2016)
  • «Savage» (2017)

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Grammy Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2008[7] Լավագույն R&B ալբոմ «Sex, Love & Pain» Առաջադրված
Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում «Please Don't Go» Առաջադրված
2011[16] Դուետի կամ խմբի լավագույն R&B վոկալ կատարում "Take My Time" (Քրիս Բրաունի հետ) Առաջադրված
Soul Train Music Awards
Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2014[17] Լավագույն R&B/սոուլ տղամարդ արտիստ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tank - Biography & History». Allmusic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Force Of Nature by Tank». iTunes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 «Tank - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Tank - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «One Man - Tank». Allmusic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Sex Love & Pain - Tank». Allmusic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 «2008 Grammy Award Winners and Nominees». The New York Times. 2008 թ․ փետրվարի 9. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «R&B Supergroup TGT Splits Up». Billboard. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «SR Gospel: LeToya, Tank Preacher's Kid In Theaters, Plus BMI Trailblazers». Singersroom.com. 2010 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. «Now or Never - Tank». Allmusic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. «This Is How I Feel (Deluxe Version) by Tank». iTunes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. «Watch: Tank Sings National Anthem at Mayweather vs Canelo Fight». Vibe. 2013 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. «Stronger by Tank». iTunes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. «Sex Love & Pain II by Tank». iTunes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. «Father's Day Exclusive: Tank Pens Heartfelt Letters To His Five Kids». Essence.com. 2015 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. «Grammy Awards 2011: Winners and nominees for 53rd Grammy Awards». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  17. «Chris Brown & Beyonce Lead Soul Train Award Nominations». Billboard. 2014 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]