Թեմիստոկլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմիստոկլես
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 524
ԾննդավայրԱթենք[1]
Մահացել էմ. թ. ա. 459
Մահվան վայրՄեանդրայի Մագնեսիա[2]
ՔաղաքացիությունՀին Աթենք և  Աքեմենյան պետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինArchippe?
Ծնողներհայր՝ Neocles?, մայր՝ Abrotonum?
Զբաղեցրած պաշտոններԱթենքի արխոնտ և ստրատեգոս
ԵրեխաներArcheptolis?, Mnesiptolema?, Nikomache? և Asia?
 Themistocles Վիքիպահեստում

Թեմիստոկլես (հին հունարեն՝ Θεμιστοκλῆς, մ.թ.ա. 537 - 459 թթ.), աթենական պետական գործիչ և զորավար։ Թեմիստոկլեսի հիմք դրեց Աթենքի՝ որպես ծովային տերություն կայացմանը, դրանով Աթենական պետության վերելքին։ Մ.թ.ա. 493 թ. դառնալով արքոնտոս՝ նախեձեռնեց Աթենքի ծովային արվարձանի՝ Պիրևս բնակավայրի ամրակայման և այն պետության ծովային բազայի վերածելու աշխատանքներ։ Մ.թ.ա. 490 թ. Մարաթոնի ճակատամարտից հետո հանդես էր գալիս որպես մեծ նավատորմի ստեղծման ջատագով։ Վերջապես, մ.թ.ա. 483 թ. նրան հաջողվում է համոզել աթենացիներին քաղաքի մոտակայքում գտնվող արծաթի հանքից ստացած եկամուտներն ուղղել 200 նավի կառուցման վրա՝ ապագա պարսկական ներխուժմանը նախապատրաստվելու նպատակով։ Այդ նորաստեղծ նավատորմը վճռական դեր խաղաց մ.թ.ա. 480 թ. սեպտեմբերի 20-ին Սալամիս կղզու մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսիկների ջախջախման գործում։ Վճռական դեր է խաղացել պարսկական ներխուժումից տուժած Աթենքի վերականգման գործում՝ շրջապատելով քաղաքը ամուր պարիսպով։ Մ.թ.ա. 471 թ. աթենական ազնվական շրջանակների խարդավանքների արդյունքում ենթարկվել է օստրակիզմի և աքսորվել Աթենքից։ Երկար դեգերումներից հետո հանգրվանել է Արտաքսերքսես I արքայի մոտ՝ ստանալով նրանից Փոքր Ասիայի մի շարք քաղաքների կառավարման լիազորությունը։ Մահացել է մ.թ.ա. 460 թ. փոքր Ասիայի Մագնեսիում քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 167