Մեանդրայի Մագնեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չպետք է շփոթել «Մագնեսիա Սիպիլա» և Թեսալիայի Մագնեսիայի հետ։

Քաղաք
Մեանդրայի Մագնեսիա
Магнесия на Меандре. Пропилеи.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
##Մեանդրայի Մագնեսիա (Թուրքիա)
Red pog.png

Մեանդրայի Մագնեսիա (հին հուն․՝ Μαγνησία ἡ πρὸς Μαιάνδρῳ, Μαγνησία ἡ ἐπὶ Μαιάνδρῳ; լատ.՝  Magnesia ad Mæandrum), հնագույն քաղաք Հոնիայում, գտնվում է Եփեսոսից 19 կմ հարավ-արևելք Մենդերեսի վտակի վրա, Պրիենեից և Տրալից ոչ մեծ հեռավորության վրա։

Մագնեսիայի ավերակները գտնվում են ժամանակակից Գերմենջիկ քաղաքից ոչ հեռու, Օրթաքլար-Սյոկե ավտոճանապարհի երկայնքով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ստրաբոնի, քաղաքի հիմնադիրները եղել են Թեսալիայի Մագնեսիայի և Կրետեի բնիկները[1]։

Քաղաքի հիմնադրմանը մասնակցելու մասին Լևկիպան պատմում է հելլենիստական գրության մեջ, հայտնաբերված պեղումների ժամանակ[2]։

Մ․թ․ա․ 680-644 թվականների ընթացքում լիդական Գիգ արքայի օրոք, Կարիի հյուսիսում, որտեղ գտնվում է Մագնեսիան ներառված է եղել Լիդիական թագավորության կազմում։

Մ.թ.ա. 644 թվականին Լիդիական թագավորության մայրաքաղաք Սարդին, ընկել է կիմերների ցեղի հարվածի տակ, պաշտպանության ժամանակ մահացել է Գիգ թագավորը։ Դրանից անմիջապես հետո կիմներները թալանել են Մագնեսիան։

Պարսկական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրոս Բ Մեծ։ Դիմանկար կենսագրության ժողովածուից
(1553 թվական)

Մ.թ.ա. 547 թվականին Կյուրոս Բ-ն ջախջախելով Կրեսոս թագավորի բանակը, նվաճել է Լիդիան։ Սարդայում թողելով Տաբալ անունով փոխարքային, նա հանձնարարել է պահպանել լիդիական Պակտիի գրավված գանձերը։ Կյուրոսի Պարսկաստան հեռանալուց հետո, զորք վարձելով և պայմանավորվելով ծովափնյա քաղաքների հետ, Տաբալի դեմ ապստամբություն է բարձրացնում։ Ապստամբությունը ճնշելու համար կռվի է դուրս գալիս Մազար զորավարը։ Լիդիական ապստամբության ճնշումից հետո, Մազարի զորքերը ներխուժեցին Մեանդրայի դաշտ և նվաճեցին Մագնեսիան[3]։

Մ.թ.ա. 546 թվականին քաղաքը գտնվել է պարսկական փոխարքաների իշխանության՝ սատրապության կազմում։

Մ.թ.ա. 522 թվականին Օրոտ սատրապը խորամանկությամբ գրավել է քաղաքը և սպանել է Սամոսի բռնապետ Պոլիկրատին[4]։

Մոտավոր Մ.թ.ա. 520 թվականին Մագնեսիայից[5] Բատիկալ քանդակագործը սպարտացիների հանձնարարությամբ Ամիկլա քաղաքում ստեղծել է մարմարի գահը Ապոլլոնի արձանի համար, Լակոնիայում գտնվող հին աքայան քաղաքում՝ Սպարտայից 12 ասպարեզ հարավ-արևելք։ Գահը զարդարված էր հեքիաթների ու առասպելների հերոսներով և տեսարաններով։ Պավսանիասը

մանրամասն ներկայացնում է գահը[6], որը մեր առջև բացում է այդ շրջանի Հոնիական արվեստի առանձնահատկությունները։

Aquote1.png Այս գահը առջևից պահում են երկու Քարիտներ, իսկ հետևից՝ լեռներ․ ձախում կանգանց է Եքիդնան և Տիֆոնը, աջից՝ տիրիտոնները Aquote2.png


Մոտավոր Մ.թ.ա. 460 թվականին պարսից Արտաքսերքսես I արքան Մագնեսիայի կառավարիչ է նշանակել աթենական ժողովրդավարության «հիմնադիր հայր» զորավար Թեմիստոկլեսին։ Հայրենիքում Թեմիստոկլեսը ենթարկվել է օստրակիզմին և Աթենքից վտարվել է 10 տարի ժամկետով, իսկ դրանից հետո մեղադրվել է դավաճանության մեջ և հեռակա դատապարտվել մահվան։ Չսպասելով դատավճռի կատարմանը նա փախել է, և արդյունքում, ստիպված է եղել փրկություն փնտրել Ասիայում։ Արտաքսերքսեսը ընդունեց իր հոր ոխերիմ թշնամուն, և ոչ միայն խնայեց նրա կյանքը, այլ նաև նրան ծառայության վերցրեց։

Aquote1.png Թեմիստոկոլեսին տրվեց երեք քաղաք հացի համար, գինու և ձկան համար՝ Մագնեսիան, Լամսակը և Միունտը․ Կիզիկից Նեանֆը և Ֆանին ավելացնում են ևս երկու քաղաք՝ Պերկոտուն և Պալեսկեպսիսը՝ քնելու և հագուստի համար Aquote2.png


Թեմիստոկլեսը թաղված է Մագնեսիայում հատուկ կառուցված հոյակապ դամբարանում[8]։ Նա և իր ժառանգները Մագնեսիայում հարգվել են որպես տեղական հերոսներ դեռևս Պլուտարքոսի (մոտ․ 100 թվական) ժամանկներից։

Մ.թ.ա. 392 թվականին հունական քաղաքները պաշտպանելու համար Փոքր Ասիա է ժամանել սպարտացի զորավարը Ֆիմբրոնը[9]։ Մագնեսիան Եփեսոսրի և Պրիենեի հետ միացան սպարտացիներին։ Ֆիմբրոնի զորքը ջախջախվել է պարսկական սատրապ Ստրուֆի կողմից։ Ֆիմբրոնը կռվում մահացել է։

Հելլենականության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու կիսանդրին, Լեոքարես

Մ.թ.ա. 334 թվականի մայիսին Ալեքսանդր Մակեդոնացին անցավ Հելեսպոնտոսը։ Սկսվեց հույների պարսիկների դեմ նվաճողական պատերազմները։ Մագնսեիայի բնակիչները հարևան Թրալլի հետ միասին ինքնակամ բացում են իրեն դարպասները Ալեքսանդր Մակեդոնացու առջև, ով Գրանիկոսի ճակատամարտում հաղթանակ էր տարել պարսիկների նկատմամբ, որը գտնվում էր Եփեսոսի հարևանությամբ։

Aquote1.png Նրանց մոտ է ուղարկում Պարմենիոնին նրան տալով 2500 հետևակային օտարականներ և մոտավոր այդքան էլ մակեդոնացիներ և մոտ 3200 ձիավոր՝ «ընկերներ», <…> Նա հրամայեց ամենտեղ ոչնչացնել օլիգարխներին, վերականգնել ժողովրդավարական կառավարումը, թույլ տալ բոլորին ապրել իրենց օրենքներով․․․
- Արիանոս[10]
Aquote2.png


Մ.թ.ա. 323 թվականին Ալեքսանդրի մահից հետո, քաղաքն անցավ նրա զրավարների՝ դիադոքոսներ իշխանության տակ։

Մ.թ.ա. 240 թվականին քաղաքն անցավ Սելևկյան տերությունը։

Մ.թ.ա. 196 թվականին գտնված արձանագրության համաձայն, խաղաղության պայմանագիր է կնքվել հարևան Միլեթի հետ, որով նոր հողեր էին ամրագրվում Մագնեսիային, որը գտնվում էր Գիբանդոս գետի վերին հոսանքում (Hybandos, ժամանակակից Կարգինը , թուրք.՝ Kargın Çayı, Озбаши[en])[11]։

Մ.թ.ա. 189 թվականին Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան Անտիոքոս III պարտությունից հետո (այլ Մագնեսիա, գտնվում է ժամանակակից Մանիսայի տեղում), քաղաքն անցնում է Պերգամոնի թագավորության իշխանության տակ։

Պերգամոնի Ատտալյան դինաստիայի ժամանակ Մագնեսիան տեղափոխվել է պաշտպանության համար ավելի հարմար վայր Տորակս լեռան ստորոտ և Մ․թ․ա II դարում վերակառուցվել է մոնումենտալ ոճով ճարտարապետ Ալաբանդացի Հերմոգեին նախագծով։

Այս ժամանակահատվածում Մագնեսիան հասնում է իր հզորության գագաթնակետին, որին նպաստում է բարենպաստ աշխարհագրական դիրքը՝ գտնվում էր Եփեսոսի, Տրալամի, Պրիենեի միջև։

Հռոմեական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 133 թվականին Ատտալոս թագավորի կտակի համաձայն ամբողջ Պերգամոնի թագավորությունը անցնում է Հռոմին և դառում Ասիայում հռոմեական պարովինցիայի մի մասը։

Մ.թ.ա. 87 թվականին Մագնեսիան աջակցում է Հռոմին Միհրդատ VI դեմ պատերմզում, որի համար կայս Սուլլայի կողմից ստանում է անկախ քաղաք կարգավիճակը։

Գարդիան III օրոք թողարկված մետաղադրամի վրա կոչվում է Ասիայի յոթերորդ քաղաք։

262 թվականին ավերվել և այրվել է գոթերի կողմից հարևան Եփեսոսի և Պրիենեի հետ միասին։

Բյուզանդական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական բազիլիկ
Արտեմիսի տաճարի ավերակները
Աևտեմիսի տաճարից հատվածներ, Լուվր, Փարիզ
Զևսի տաճարը Սոսիպոլիս
Զևսի տաճարի ճակատային մասը, Պերգամոն թանգարան, Բեռլին
Թատրոն
Հասարակական զուգարան
XV դարի մզկիթ և մուսուլմանական գերեզմաններ

620-ական թվականներին պարսիկների դեմ պատերազմի ժամանակ քաղաքը Խոսրով II հարձակման սպառնալիքից պաշտպանելու համար Արտեմիսի տաճարի մոտ պաշտպանական պատ է կառուցվել։ Այս պատի մի մասն այժմ հատում է Օրթաքլար-Սյոկե ճանապարհը։

Թուրքական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1308 թվականից հետո քաղաքի հողերը մտել են Անատոլական բեյլիկի կազմի մեջ, սակայն գետի հաճախակի հեղեղումների և ճահճացման արդյունքում այս տեղը աստիճանաբար լքվել է։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բատիկլ՝ քանդակագործ։
  • Ֆեմիստոկլ, աթենական հրամանատար, Մագնեսիայի պարսկական փոխարքա։
  • Գեգեսի, Դիոնիս՝ ականավոր ճարտասաններ։
Aquote1.png Գեգեսին Մագնեսիայից սուր ասել է, որից այսքան սառնություն է գալիս, որ նա կարող էր սառեցնել հրդեհի կրակը, տաճարը ոչնչացնող։ «Զարմանալի ոչինչ չկա,-ասաց նա,-այն է, որ Արտեմիսի տաճարը այլրվել է։ Ի վերջո աստվածուհին այդ պահին զբաղված էր, օգնելով Ալեքսանդրին աշխարհ գալ[12] Aquote2.png


Հնագիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի առաջին պեղումներն իրականացվել են ֆրանսիացի հնագետ Շառլ-Ֆելիքս Տեսկյեի կողմից 1842-1843 թվականների ընթացքում։

1891-1893 թվականներին ընթացքում հետազոտությունն իրականացրել է գերմանացի հնագետ Կարլ Հումանը։ Պեղումների 21 ամսների ընփացքում նա բացել է թատրոնի ավերակները, ագորաները, Զևսի և Արտեմիսի տաճարները։ Զևսի տաճարի ճակատային մասը տեղափոխվել է Գերմանիա, որը այժմ ցուցադրվում է Պերգամոն թանգարանում։ Արտեմիսի տաճարի ֆրիզի բեկորները ցուցադրվում են Ֆրանսիայի Լուվրի թանգարանում։ Թուրքյան բազմիցս պահանջել է մագնեսիական հնությունները վերադարձնել Ստամբուլի և Անկարայի թանգարաններ։

100 տարի անց, 1984 թվականին, պեղումները վերսկսվել է Անկարայի Համալսարանի պրոֆեսոր Օրխանոմ Բինգելեմը (թուրք.՝ Orhan Bingöl), Թուրքիայի մշակույթի նախարարության ղեկավարությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիսի տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը նվիրված է Արտեմիս Լևկոֆրինին (հին հուն․՝ Λευκόφρυς, «Սպիտակ») որին այս շրջանում առանձնապես պաշտում էին, որի պաշտամունքը, ամենայն հավանականությամբ ավելի հին փռյուգիական մայր-աստվածուհու պաշտամունքի շարունակությունն է։ Տաճարը հանդիսանում է Արտեմիսի սրբավայրի կենտրոնական օբյեկտը։ Սրբավայրի համալիրի մեջ էին նաև խորանը՝ գտնվում է տաճարի դիմաց և սուրբ աղբյուրը։ Դեպի սրբավայր տանող ճանապարհն անցնում էր մոնումենտալ դարպասներով։

Կանգնեցվել է Մ.թ.ա. 2–րդ դարում Ալաբանդացի Հերմոգեն ճարտարապեի կողմից, Ատտալյանների օրոք, նոր տարածք՝ Տորկաս լեռան ստորոտ տեղափոխվելուց հետո նա քաղաքի նախագծի վրա կանոնավոր աշխատել է։

Հոնիական օրդերի տաճարը եղել չորրորդ ամենամեծ հելլենիստական տաճարը Փոքր Ասիայում։ Գտնվել է 7 աստիճանից բարձր հիմքի վրա և ունեցել է 41-67 մետր։ 175 մետր երկարությամբ ֆրիզում պատկերված էր ամազոնոմախիան՝ հունական հերոսների պայքարը ամազոնուհիների հետ։ Ֆրիզի դրվագներ պահպանվում են Փարիզի Լուվրում, ինչպես նաև Բեռլինի և Ստամբուլի թանգարաններում։

Aquote1.png ․․․Արտեմիս Լևկոֆրիենայի սրբավայրը, ․․․ զիջում է եփեսոսինին տաճարի մեծությամբ և նվիրված պարգևների թվով, բայց շատ ավելի գերազանցում է նրան մտքի ներդաշնակությամբ և դարպասների հմուտ կառուսցվածքով։ Նրա սուրբ դարպասները մեծությամբ գերազանցում է ասիական բոլոր տաճարներին, բացի Եփեսոսին և Դիդիմային Aquote2.png


Այս տաճարում Հերմոգենն առաջին անգամ մարմնավորել է ճարտարապետական նոր բանաձև՝ պսևդոդիպտեր՝ շինություն, շրջապատված կրկնակի սյուներով, ընդ որում, շարասյուների ներքին սյուները մինչև կեսը թաքցված է եղել շենքի պատին։ Ավելի ուշ պսևդոդիպտերը հռոմեացիները փոխառել և լայնորեն օգտագործել են։

Այս տաճարը կառուցելու Հերմոգենի տրակտատը չի պահպանվել[14]։ Բայց նրա հիմնական դրույթները, նրա ստեղծումը շարադրված է Վիտրուվիոսի «Տասը գիրք ճարտարապետության մասին» գրքում, ազդեցություն են ունեցել Վերածննդի ճարտարապետության վրա և որոշակի դեր են խաղացել ճարտարապետական օրդերի դասական ձևերի մշակման գործում։


Զևս Սոսիպոլիսի տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը նվիրված է Զևս Սոսիպոլիսին (հունարեն՝ Σωσιπόλιδος)՝ «քաղաք պաշտպանին»։ Տաճարի կառուցումը վերագրվում է Մ․թ․ա․ III-II դարի սկիզբ։ Ենթադրվում է, որ ճարտարապետը նույնպես եղել է Հերմոգենը Ալաբանդից։ Տաճարի ճակատային մասը տեղափոխվել է Գերմանիա և ներկայումս ցուցադրվում է Պերգամոն թանգարանում։

Բյուզանդական բազիլիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանավ շինություն, ենթադրվում է, որ միացված է ագորային։ Օգտագործվել է որպես փակ շուկա։ Սյուների վրա կան պատկերներ՝ Սկիլլայի մասնակցությամբ տեսարաններ Հոմերոսի Ոդիսականից։

Բյուզանդական շրջանում օգտագործվել է որակյալ բազիլիկա։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագորա
  • Թատրոն
  • Մարզադաշտ
  • Շենք ջեռուցման համակարգով (հիպոկաուստII- III դարեր
  • Բյուզանդական պատ։ 620-ական թվականներ
  • XV դարի մզկիթ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աշխարհում Մեանդրեայի Մագնեսիայի շրջակայքը հարուստ է եղել մագնետիտ՝ միներալով, որն ունի մագնիսական հատկություններ։ Այսպիսով, հավանաբար հին քաղաքի անունը առաջացել է հայտնի տերմինից «մագնիսականություն», «մագնեզիում» և «մագնիս»[15]։ Բայց այս ենթադրությունը վիճարկվում է, քանի որ այս տերմինները ծագում են հուն․՝ μαγνητης λιθος («մագնիտիս լիտոս»), այսինքն, Մագնեսիայի քարը, բայց սխալ կլիներ այդ բառերը ուղղակիորեն կապել այս քաղաքի հետ, քանի որ բոլոր փոքրասիական Մագնեսիաները՝ նրանք յոթն էին, ծագում են Կենտրոնական Հունաստանի Թեսալիայի Մագնիսիա տարածքում։ Քարը Մագնեսիայի հետ կապված է հենց Թեսալիայի Մագնեսիային։

Մագնեսիայի քաղաքացի է եղել Բակտրիայի Եվտիդեմ I թագավորը, որի քանդակած դիմանկարը հայտնաբերվել է ավերված Մագնեսիայում և սկզբում անհայտ անձի նկար էր համարվում, հաջողվել է նույնականացնել մետաղադրամի պատկերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страбон. (Страбон)География. XIV. I, 11
  2. Kern O. Die Inschriften von Magnesia am Mäander. — Berlin, 1900.
  3. Геродот. История (Геродот). I, 161
  4. Геродот. История. III, 122
  5. «Бафикл»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  6. Павсаний (географ). Описание Эллады. III, 18
  7. Плутарх''. Сравнительные жизнеописания. Фемистокл и Камилл, 29
  8. Плутарх. Сравнительные жизнеописания. Фемистокл и Камилл, 32
  9. Придик, Александр Мартынович (1890–1907)։ «Тимброн»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  10. Арриан. «Поход Александра» («Anabasis Alexandru»). I, 18
  11. Lohmann, Hans (2017)։ «Hybanda»։ Der Neue Pauly (գերմաներեն)։ Koninklijke Brill NV։ Վերցված է 2018-12-13 
  12. Плутарх. Сравнительные жизнеописания. Александр. 3
  13. Ստրաբոն. География. XIV. I, 40
  14. Витрувий. Десять книг об архитектуре. III. III, 9
  15. «Origin and Etymology of magnet» (անգլերեն)։ Merriam-Webster։ Վերցված է 2017-12-21