Թելման Գևորգյան (ճարտարապետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թելման Գևորգյան (այլ կիրառումներ)
Թելման Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1934 |
Ծննդավայր | Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 30, 1998 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1959) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Թելման Եգորի Գևորգյան (հունիսի 23, 1934, Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 1998, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1964-1976 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1976-1979 թվականներին Գեոդեզիայի ինստիտուտում ստեղծել և ղեկավարել է ճարտարապետական հուշարձանների չափագրության բաժինը։ 1979-1998 թվականներին աշխատել է ՀՀ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությունում[1]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգյանի նախագծերով Երևանում իրականացվել են՝
- «Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1966, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1967)
- ՀՀ Կառավարության վարչական շենքը («3-րդ կառավարական տունը», 1976)
- «Ձորագյուղ» ազգագրական թանգարան-թաղամասը (1982)
- Դիլիջանի ազգագրական ճարտարապետական թանգարան-թաղամասը (1970-ական թթ.)
Աշխատությունները նվիրված են հայկական ճարտարապետական հուշարձաններում միջնադարյան չափային համակարգի կիրառման, հատակագծման և ծավալատարածային հորինվածքի համաչափական կարգի վերլուծությանը։ Հրատարակության է պատրաստել «Հայկական ճարտարապետության համաչափությունները» մենագրությունը։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1968), «Տարվա լավագույն կառույց և նախագիծ» (1989) համամիութենական ստուգատեսների, Սոֆիայի «Բիենալե-85»-ի դափնեկիր է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.