Թելման Գևորգյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թելման Գևորգյան (այլ կիրառումներ)
Թելման Գևորգյան (ճարտարապետ)
Թելման Գևորգյան (ճարտարապետ).jpg
Ծնվել էհունիսի 23, 1934(1934-06-23)
ԾննդավայրՄեղրի, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 30, 1998(1998-08-30) (64 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատավայրԵրևաննախագիծ

Թելման Եգորի Գևորգյան (1934, հունիսի 23, Մեղրի - 1998, օգոստոսի 30, Երևան), ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1964-1976 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1976-1979 թվականներին Գեոդեզիայի ինստիտուտում ստեղծել և ղեկավարել է ճարտարապետական հուշարձանների չափագրության բաժինը։ 1979-1998 թվականներին աշխատել է ՀՀ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությունում[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգյանի նախագծերով Երևանում իրականացվել են՝

Աշխատությունները նվիրված են հայկական ճարտարապետական հուշարձաններում միջնադարյան չափային համակարգի կիրառման, հատակագծման և ծավալատարածային հորինվածքի համաչափական կարգի վերլուծությանը։ Հրատարակության է պատրաստել «Հայկական ճարտարապետության համաչափությունները» մենագրությունը։

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1968), «Տարվա լավագույն կառույց և նախագիծ» (1989) համամիութենական ստուգատեսների, Սոֆիայի «Բիենալե-85»-ի դափնեկիր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005