Jump to content

Թաքնված սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաքնված սեր
Изображение логотипа
Թաքնված սեր հեռուստանովելի պաստառը
Ժանրմելոդրամա
ՍտեղծողԽուլիո Խիմենես
ԵրկիրՀայաստան Հայաստան
Լեզուհայերեն
Ռեժիսոր
Գլխավոր ռեժիսորներ
Մհեր Խաչատրյան
Հայկ Վարդանյան (11-րդ սերիայից)
Երկրորդ ռեժիսորներ
Էրիկ Ղուկասյան
Մերի Առաքելյան
Ռեժիսորի օգնականներ
Նարինե Սահակյան
Սլավիկ Հովհաննիսյան
Գլխավոր
դերերում
Նելլի Խերանյան
Գայանե Բալյան
Աշոտ Տեր-Մաթևոսյան
Սոֆյա Պողոսյան
Դավիթ Աղաջանյան
Մարիամ Ադամյան
Գնել Ուլիխանյան
Պրոդյուսեր
Գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյան
Գծային պրոդյուսեր
Լիլիթ Կետիկյան
Սցենարիստ
Պատմության հեղինակ
Խուլիո Խիմենես
Ադապտացիա
Բասիլիո Ալվարես
Իլայ Էսկինասի
Հայկական ադապտացում
Անի Հայկազյան
Նարի Ղազարյան
ՕպերատորԷդգար Գրիգորյան
Հայկ Գաբրիելյան
ԽմբագիրԹեհմինա Գոմցյան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ180
Սերիաների ցանկԹաքնված սեր#Սերիաներ
Էկրաններին էապրիլի 25, 2016-ից դեկտեմբերի 30, 2016
ՀեռուստաալիքՇանթ հեռուստաընկերություն
ԸնկերությունՇանթ հեռուստաընկերություն
ԴիստրիբյուտորShant Digital TV
ՆախորդՈւրիշի հոգին
ԿապակցվածԽաղաղ ջրեր (1994)
Թաքնված հույզեր (2003)
Կրակ՝ արյան մեջ (2008)
Թաքնված (2010)
Սիրո կիրք (2015)
Թագավորների երկիրը (2015)
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

«Թաքնված սեր», 2016 թվականի Շանթ ՀԸ կողմից նկարահանված հեռուստանովել՝ հիմնված «Տելեմունդո» հեռուստաընկերության «Թագավորների երկիրը» հեռուստանովելի վրա։ Հեռուստանովելի ցուցադրումը սկսվել է 2016 թվականի ապրիլի 25-ին։

Համաշխարհային տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ստեղծվեց «Խաղաղ ջրեր» հեռուստանովելը, որի սցենարով 2003 թվականին ամերիկյան հայտնի Տելեմունդո հեռուստաընկերությունը նկարահանեց «Թաքնված հույզեր» հեռուստանովելը, որը աշխարհի տարբեր երկրներում աննախադեպ բարձր վարկանիշ գրանցեց։ Սերիալի սցենարի հեղինակը Խուլիո Խիմենեսն է, իսկ գլխավոր դերերը մարմնավորել են այդ ժամանակի լավագույն դերասանները։ Տարիներ անց՝ 2014-2015 թվականներին Տելեմունդոն որոշեց ադապտացնել այդ հայտնի հեռուստանովելը՝ կոչելով այն «Թագավորների երկիրը»։ Հեռուստանովելի ռեժիսորներն են Լուիս Մանսոն և Ռիկարդո Շվարցը, պրոդյուսերը՝ Ջոշուա Մինցը։ Պրեմիոս Տու Մունդո 2015 մրցանակաբաշխության ժամանակ «Թագավորների երկիրը» հաղթանակ տարավ բոլոր անվանակարգերում և ճանաչվեց Տելեմունդոյի 2015 թվականի լավագույն հեռուստանովել։ 2016 թվականին Շանթ ՀԸ որոշեց բազմաթիվ երկրներում նկարահանված այս հայտնի պատմությունը բերել Հայաստան և նկարահանել նոր հեռուստանովել Տելեմունդոյի Թագավորների երկիրը սերիալի սցենարի հիման վրա, որն Հայաստանում ադապտացրին Նարի Ղազարյանն ու Անի Հայկազյանը։ Այսպիսով՝ 2016 թվականին հայկական հեռուստաեթեր ներթափանցեց Տելեմունդոյի ամենաշատ ռիմեյքներ ունեցող հեռուստանովելը։

Քրոջ ինքնասպանության լուրը առնելուց հետո Կարապետյան եղբարների կյանքը լիովին փոխվում է, և նրանց նպատակը դառնում է քրոջ մահվան իրական պատճառների, մեղավորների բացահայտումն ու վրեժխնդիր լինելը։ Իրենց ծրագիրն իրագործելու համար նրանք աշխատանքի են անցնում այն ընտանիքում, որը դարձել էր քրոջ մահվան պատճառը։

Սակայն ճակատագրի հեգնանքով  երեք եղբայրներն էլ սիրահարվում են ընտանիքի մոր` Ելենայի դուստրերին և կանգնում էլ ավելի բարդ իրավիճակի առաջ։ Ատելության սարսափելի զգացումը սկսվում է փոխվել, երբ եղբայրներն ընկնում են իրենց իսկ լարած թակարդը և առանձնատունը դարձնում են ճակատամարտի դաշտ, որտեղ սերը, ատելությունն ու կիրքը գլխավոր դերակատարներն են։

Ուսուցողական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի կարևոր առանձնահատկություններից մեկը, աշխարհում տարածված հիվանդություններից մեկի քիչ լուսաբանումն է, խոսքը կլեպտոմանիայի մասին է։ Կլեպտոմանիան գողություն անելու հիվանդագին հակումն է, ընդ որում կարևոր չէ գողոնի արժեքը, այն կարող է հասարակ գրիչ լինել, բայց կլեպտոմանն այդ գողությունից հաճույք է ստանում։ Սերիալում այս հիվանդությամբ տառապում է Ֆելիքսը՝ Սյուզանի քրոջորդին։ Այս մասին գիտեցել է միայն Ֆելիքսի եղբայր Սևակը, ով եղբորը բուժելու համար քայլեր չի ձեռնարկել, այլ միայն բավարարվել է եղբոր երդումով։ Հիվանդության ձևակերպումը հիմնական մասով տրվում է 36-րդ սերիայում, որի ժամանակ Սևակը Սյուզանին բացատրում է Ֆելիքսի հիվանդության բուն էությունը։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշոտ Տեր-Մաթևոսյան, որպես Դավիթ Կարապետյան-3 եղբայրներից ավագը։ Համառ, աշխատասեր, նպատակասլաց ու գեղեցիկ մի երիտասարդ, որ պատրաստ է ամեն ինչի՝ քրոջը սպանողին գտնելու համար։ Նա հանդիպում ու սիրահարվում է Աննային։
  • Գայանե Բալյան, որպես Աննա Դանիելյան-Ելենայի ավագ դուստրը։ Առաջին հայացքից սառը, բայց շատ փխրուն մի աղջիկ։ Նա մոր կամքով ու չսիրելով ամուսնացել է Վահեի հետ, ում համարյա ատում է։ Նրա չստացված ամուսնությունից հետո, Դավիթի սերն իսկական փրկություն է։
  • Գնել Ուլիխանյան, որպես Սոս Կարապետյան-3 եղբայրներից միջնեկը։ Տաքարյուն, երբեմն անզգույշ երիտասարդ։ Նա սիրահարվում է Սաթենին։
  • Մարիամ Ադամյան, որպես Սաթեն Դանիելյան-Ելենայի փոքր դուստրը։ Շատ ակտիվ, պոզիտիվ, հումորով, խենթ ու ժամանակակից կյանքով ապրող աղջիկ։ Նա սիրահարվում է Սոսին։
  • Դավիթ Աղաջանյան, որպես Լևոն Կարապետյան-3 եղբայրներից փոքրը։ Երազկոտ, բարի, ցրված ու ռոմանտիկ տղա։ Նա սիրահարվում է Մանեին։
  • Սոֆյա Պողոսյան, որպես Մանե Դանիելյան-Ելենայի միջնեկ դուստրը։ Համառ, ինքնահավան, ինքնավստահ ու կոպիտ աղջիկ։ Նրա կոպիտ ու վայրի սիրտն իսկույն հալվում է, երբ նա հանդիպում է Լևոնին։
Դերասան Կերպար Նկարագրություն
Նելլի Խերանյան Ելենա Դանիելյան Գլխավոր չարագործ կինը։ Մանեի, Աննայի ու Սաթենի մայրը, Արշակի դուստրը, Հրանտի այրին
Դավիթ Հակոբյան Արշակ Ելենայի հայրը
Իննա Խոջամիրյան Լիզա Կարապետյան/Անի Դավթի, Սոսի ու Լևոնի քույրը/Մանանի դուստրը, Սյուզանը խնամել է նրան` գողանալով մորից
Մուրադ Նադիրյան Վահե Խաչատրյան Գլխավոր չարագործը։ Աննայի ամուսինը, Ելենայի համախոհը
Միլենա Վարդանյան Նիկա Ակումբի երգչուհի, սիրահարված է Լևոնին
Լուսինե Հովակիմյան Մանան Ելենայի տան աշխատողը, Անիի մայրը
Տաթև Միրզոյան Սյուզան Չարագործ։ Ելենայի ընկերուհին, Անիի օրինական, բայց ոչ կենսաբանական մայրը
Սուրեն Թումասյան Ատոմ Բադալյան Քննիչ։ 3 եղբայրների ընկերը
Օլյա Հակոբյան Կրիստինա\Կառա Մարգարյան Գլխավոր չարագործ կինը։ Վահեի սիրուհին, Արտակի դուստրը
Սամվել Ասատրյան Արտակ Մարգարյան Չարագործ։ Մի գործարար
Դերասան Կերպար Նկարագրություն
Աշոտ Հակոբյան Ոսկանյան Բադալյանի օգնականը
Ասյա Հովսեփյան Լուսի Լիզայի ընկերուհին
Լիզա Ենգիբարյան Մարո Լուսիի մայրը
Հայկ Հովհաննիսյան Ֆելիքս Սյուզանի քրոջորդին, սիրահարված է Սաթենին
Կարեն Գալստյան Գոռ Կարախանյան Նիկայի «ընկերը»։ Նիկան ատում է նրան ու հետը կապված է ստիպողաբար
Սյուզան Պապյան Քրիստինա Ելենայի հարևանուհին, սիրահարված է Լևոնին
Նունե Գասպարյան Ռուզան Քրիստինայի տան աշխատողը
Անդրանիկ Միրզախանյան Սաքո Մարոյի որդին, Դավիթի, Սոսի ու Լևոնի ընկերը, Լուսիի եղբայրը
Սարգիս Աղամալյան Արմեն Սյուզանի ամուսինը
Հրաչ Միրաքյան Արամ Դանիելյանների տան աշխատողը
Լուսիա Աբրահամյան Շահան
Միլենա Ավանեսյան Արևիկ Ելենայի տան աշխատողը
Մարգարիտա Հունանյան
Արմեն Գրիգորյան Սարո Սյուզանի քրոջորդին
Աստղիկ Մարկոսյան Սվետա Ելենայի տան նոր աշխատողը
Սարգիս Մելքոնյան Աշոտ
Դերասան Կերպար Նկարագրություն
Արմեն Մարգարյան Հրանտ Դանիելյան Ելենայի ամուսինը, Լիզայի սիրելին, Մանեի, Սաթենի և Աննայի հայրը
Հայկ Թորոսյան Արսեն Կարապետյան Դավիթի, Լևոնի և Սոսի հայրը
Լուսինե Հարությունյան Անահիտ Կառայի մայրը

«Թաքնված սեր» սերիալը աննախադեպ վարկանիշ չի գրանցել ցուցադրության սկզբնական շրջանում։ Ցուցադրության առաջին ամսին՝ ապրիլին, սերիալի հիմնական թողարկումները երևանյան մոնիթորինգի արդյունքներով ունեն 4.67% դիտելիություն, 8-րդ հորիզոնականում։ Օգոստոսի 15-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածում 14.29% դիտելիություն, 6-րդ հորիզոնական՝ ՀՀ ողջ տարածքի մոնիթորինգով։ Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում 5.1% դիտելիություն, 4-րդ հորիզոնական՝ երևանյան մոնիթորինգով։ Նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հեռուստանովելն ունեցել է 33.36% վարկանիշ, 3-րդ հորիզոնական, ՀՀ ողջ տարածքի մոնիթորինգով, վերջին վարկանիշային տվյալով Թաքնված սերն անցել է իր հիմնական մրցակիցներից՝ Երանի և Վտանգավոր խաղեր սերիալներից, իսկ առջևում թողել Առաջնորդները սերիալը և Մերժվածը հնդկական արտադրության սերիալը, որը կոտրել էր բոլոր հայկական սերիալներն ու գրավել առաջին հորիզոնականը։ Սերիալը միշտ առավել դիտվող ու քննարկվող է եղել ինտերնետ աշխարհում՝ մեծ մասամբ դրական մեկնաբանություններով ու կարծիքներով։ Օնլայն դիտումներն ապահովում են դեռահասներն ու երիտասարդները։ Վարկանիշային չափումները ներկայացրել է հեղինակավոր ԷՅ-ՋԻ-ԲԻ Նիլսեն Ադմոսֆեր ընկերության հայաստանյան գրասենյակը՝ Ադմոսֆեր Արմենիան[2]։

Սաունդթրեք և բացման հոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստանովելի սաունդրեքը կոչվում է «Թաքնված մի սեր»։ Կատարում է Նարե Գևորգյանը։ Թագավորների երկիրը հեռուստանովելի սցենարը գնելիս չի գնվել սաունդթրեքի օրիգինալ մինուսը, ինչպես Ուրիշի հոգին սերիալում, հետևաբար սաունդթրեքը օրիգինալ է և Eres mi reina (Իմ թագուհին ես) երգի cover-ը չէ։ Երգն ունի դանդաղ հնչողություն, այն փոփ ոճի մեջ է։ Սաունդթրեքը, որը հնչում էր սերիալի բացման հոլովակում, կրճատված էր։ Նարե Գևորգյանը 2016 թվականի նոյեմբերի 11-ին իր յութուբյան ալիքում ներկայացրեց ամբողջական երգը։

Բացման հոլովակին կցված է հեռուստանովելի սաունդթրեքի կրճատված տարբերակը։ Բացման հոլովակում չկան հատվածներ սերիալից, հոլովակում դերասանների շարժապատկերներն են իրար կցված, որոնց աջ, ձախ, կամ ստորին հատվածում նեոնային լույսերի տեսքով առաջանում են դերասանների անուն ազգանունները՝ իրար տակ սկզբունքով և Times տառատեսակով։ Հոլովակի շարժապատկերները հիմնականում ունեն պայծառ դեղնավուն լույս։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Վերնագիր Հեռուստաալիք Պրեմիերա Ավարտ Օրեր Ժամ
Հայաստան Թաքնված սեր Շանթ ՀԸ 2016, ապրիլի 25 2016, դեկտեմբերի 30 երկուշաբթի-ուրբաթ 21։00 (Ապրիլի 25, 2016-ից)
20:00 (Մայիսի 16, 2016-ից)
20:20 (Հուլիսի 4, 2016-ից)
21:00
ԱՄՆ Թաքնված սեր (հայերենով) Artn Shant

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԹԱՔՆՎԱԾ ՍԵՐ - Հեռուստասերիալներ – Շանթ հեռուստաընկերություն - SHANT TV». www.shanttv.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  2. «Ադմոսֆերի վարկանիշային աղյուսակները». www.admosphere.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]