Թագուհու կորգին
Թագուհու կորգին անգլ.՝ The Queen’s Corgi | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Բեն Ստասսեն |
Հնչյունավորում | Ջուլի Ուոլթերս, Sheridan Smith?, Ռեյ Ուինսթոն, Ջեք Ուայթհոլ, Մեթ Լուկաս, Թոմ Քորթնի[1] և Քոլին ՄաքՖարլեյն[1] |
Պրոդյուսեր | Բեն Ստասսեն |
Երաժշտություն | Ռամին Ջավադի |
Երկիր | Բելգիա |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Lions Gate Entertainment և nWave Pictures? |
Տևողություն | 92 րոպե |
Թվական | ապրիլի 3, 2019, մայիսի 1, 2019 և մարտի 14, 2019[2] |
MPAA վարկանիշ | PG |
«Թագուհու կորգին» (անգլ.՝ The Queen’s Corgi), լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը թողարկվելու է առաջիկայում, ռեժիսորը Բեննա Ստասսենն է («Կախարդական տունը», «Դարձիր լեգենդ. Բիգֆուտ կրտսեր»), պրոդյուսերը NWave Pictures ընկերությունն է։ Ֆիլմը Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու և նրա սիրելի կորգի ցեղատեսակի շան բարեկամության հիման վրա է։ Սցենարի կենտրոնում Ռեքս շունն է, որը հայտնվում է տնից (Բուքինգհեմյան պալատ) հեռու և հիմա ամբողջ ուժով ձգտում է գտնել հետդարձի ճանապարհը իր տիրուհու մոտ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ հարուստ և ազդեցիկ մարդկանց շների սիրելի ցեղատեսակը կորգին է։ Փոքրիկ շները ամբողջովին ապրում են իրենց մեծ տերերի կյանքով։ Փրկվելով քաղաքական ծուղակներից՝ Բրիտանիայի թագուհու սիրելին պետք է թողնի Բուքինգհեմյան պալատը։ Հիմա նա արդեն ստիպված է ոչ միայն ծանոթանալ Լոնդոնի փողոցային կյանքի գաղտնիքներին, այլ նաև ապացուցի, որ նա իրական, թագավորական կորգի է։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թագուհու կորգին» մուլտֆիլմի անիմացիայով և պրոդյուսերությամբ զբաղվել է բելգիական NWave Pictures ընկերությունը։ Charades կինոընկերությունը ներկայումս ցուցադրման վաճառքի իրավունքը վաճառում ամբողջ աշխարհի տարբեր երկրներում։ Անիմացիոն կատակերգության բյուջեն կազմել է $20 միլիոն[3]։
Ռելիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ամբողջ աշխարհում (Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Լատինական Ամերիկա, ԱՄՆ և այլն) պլանավորվում է թողարկել 2019 թվականին[4]։ Ռուսաստանում անիմացիոն կատակերգությունը վարձակալության կհանվի 2019 թվականի մարտի 7-ին
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի թրեյլերը ցանցում համընդհանուր դիտման համար հասանելի է դարձել 2018 թվականի հոկտեմբերի կեսերին[5], իսկ տեղայնացված տարբերակը՝ նոյեմբերի կեսերին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Lionsgate U.K. Brings ‘The Queen’s Corgi’ Back Home (EXCLUSIVE)
- ↑ Charades Pre-Sells Animated Adventure ‘The Queen’s Corgi’ to Key Territories
- ↑ The Queen's Corgi - Official Teaser Trailer - Coming Soon
- ↑ КОРОЛЕВСКИЙ КОРГИ | Тизер-трейлер | В кино с 7 марта
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թագուհու կորգին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|