Թագավորական ցուցահանդեսային կենտրոն (Մելբուռն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական ցուցահանդեսային կենտրոն
անգլ.՝ Royal Exhibition Building
Թագավորական ցուցահանդեսային կենտրոն
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՔաղաքՄելբուռն
Նախագծի հեղինակՋոզեֆ Ռիդ
Շինարարության վերջ1880
Կարգավիճակ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1131
ռուս..անգլ..ֆր.
🌐museumsvictoria.com.au/reb/
Քարտեզ
Քարտեզ
Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը Վիքիպահեստում

Թագավորական ցուցահանդեսային կենտրոն (անգլ.՝ Royal Exhibition Building), շենք Մելբուռնում, Ավստրալիա։ Գտնվում է Մելբուռնյան Կառլտոնյան այգիներում, որը հարում է Մելբուռնի հյուսիսարևելյան ծայրամասում գտնվող Կենտրոնական գործարար թաղամասին։ Այս շենքն առաջինն է Ավստրալիայում, որին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։ Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը հարում է Մելբուռնյան թանգարանին և ինքնին հանդիսանում է Վիկտորիայի թանգարանի ամենամեծ օբյեկտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի առաջին խորհրդարանի բացումը 1901 թվականի մայիսի 9-ին, Թոմ Ռոբերթսի նկար
Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի Մեծ դահլիճի տեսքը

Շենքը նախագծվել է ճարտարապետ Ջոզեֆ Ռիդի կողմից, ով եղել է նաև Մելբուռնի Քաղաքային դահլիճի և Վիկտորիայի Պետական գրադարանի հեղինակը։ Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի շինարարությունն ավարտվել է 1880 թվականին՝ Մելբուռնի միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։ Շենքը ներառում է 12 000 մ2 մակերեսով Մեծ դահլիճ և շատ ավելի փոքր շինություններ։ Համարվում է, որ շինության հայտնի գմբեթի համար օրինակ է ծառայել Ֆլորենցիայի Մայր Տաճարը։

Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի պատմության մեջ կարևորագույն իրադարձություն դարձավ 1901 թվականի մայիսի 9-ին Ավստրալիայի Խորհրդարանի առաջին շենքի բացումը և Ավստրալիական Միության անկախության հռչակումը։ Բացման պաշտոնական արարողությունից հետո դաշնային կառավարությունը տեղափոխվեց Վիկտորիա նահանգի Խորհրդարանի շենք, մինչդեռ Վիկտորիայի կառավարությունը տեղափոխվեց Թագավորական ցուցահանդեսային կենտրոն, որտեղ այն գործեց հաջորդող 26 տարիներին։

Դրանից հետո ցուցահանդեսային կենտրոնն օգտագործվել է տարբեր նպատակներով։ Շնորհիվ իր դեկորի՝ 1940-ական թվականներին հայտնի է եղել որպես «Սպիտակ փիղ»[1]։ 1950-ական թվականներին քննարկվել են շենքի քանդման և նրա տեղում նոր գրասենյակների ստեղծման նախագծեր[2]։ Շինություններից մեկը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Մելբուռնի ակվարիումը, այրվել է 1953 թվականին։ Մեծ պարահանդեսային դահլիճն էլ քանդվեց 1979 թվականին։ Դրանից հետո քաղաքում հիմնական շենքի պաշտպանությանն ուղղված և այն թանգարանի վերածելու ալիք բարձրացավ։

1984 թվականին, երբ թագուհի Եղիսաբեթ II-ն այցելեց Մելբուռն, նա Ցուցադրական կենտրոնին շնորհեց «Թագավորական» տիտղոսը, ինչն էլ խթան հանդիսացավ շենքի ներքին շինությունների վերականգնման համար[3]։

1996 թվականին այն ժամանակվա Վիկտորիայի վարչապետ Ջեֆ Քենեթ առաջարկել է կառուցել նոր Մելբուռնյան թանգարան շինությանը հարակից հարթակում։ Թանգարանի անմիջական հարևանությունը շենքին առաջացրել է ուժեղ ընդդիմություն Լեյբորիստական կուսակցության, Մելբուռնի քաղաքապետարանի և հանրության շրջանում։ Հենց Թագավորական ցուցահանդեսային կենտրոնի՝ նախնական տեսքով պահպանելու պայքարի արդյունքում է ծնվել է գաղափարն առաջադրել շենքն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալու։ Սակայն այս գաղափարը աջակցություն չի գտել, մինչ Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց Վիկտորիայի 1999 թվականի ընտրություններում։

2004 թվականին Թագավորական ցուցադրական կենտրոնին հարակից պուրակին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության կարգավիճակ։ Նա դարձել է առաջին շենքն Ավստրալիայում, որ արժանացել է այդ կարգավիճակին։

Ժամանակակից օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ցուցահանդեսային կենտրոնը մինչ օրս օգտագործվում է տարբեր ցուցահանդեսների անցկացման համար, ինչպիսին է ամենամյա Մելբուռնի միջազգային ծաղկային ցուցահանդեսը։ Այստեղ իրականացվում են նաև մասնավոր էքսկուրսիաներ Մելբուռնի թանգարանից։ Ցուցահանդեսային կենտրոնն օգտագործվում է նաև այնպիսի ուսումնական հաստատությունների քննությունների անցկացման համար, ինչպիսիք են Մելբուռնի համալսարանը, Տեխնոլոգիաների Մելբուռնի թագավորական ինստիտուտը, Մելբուռնի Բարձրագույն դպրոցը և ՄաքՌոբերտի Կանանց բարձրագույն դպրոցը։

Վերջին շրջանում, սակայն, շենքը ցուցահանդեսների և կոնֆերանսների անցկացման համար քաղաքի խոշորագույն կենտրոն չէ։ Ակտիվության կենտրոնը տեղափոխվել է այդ նպատակների համար նոր կառուցված Ցուցահանդեսների և հավաքների Մելբուռնյան կենտրոն, որը գտնվում է Յարրա գետի հարավային ափին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Museum of Victoria. «The Royal Exhibition Building» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 25 августа 2008-ին.
  2. The Age. (2004 թ․ մարտի 15). «Who will save Melbourne from the wrecker's ball?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 25 августа 2008-ին.
  3. The Age. (2002 թ․ հոկտեմբերի 21). «Global status for our greatest building» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 25 августа 2008-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական ցուցահանդեսային կենտրոն (Մելբուռն)» հոդվածին։