Էրիկ Քլոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Քլոուզ
Ծնվել էմայիսի 24, 1967(1967-05-24)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունValhalla High School? (1985) և USC Annenberg School for Communication and Journalism
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան

Էրիկ Քլոուզ (անգլ.՝ Eric Close, մայիսի 24, 1967(1967-05-24)[1], Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կյանք և Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Քլոուզը ծնվել է Սթաթեն Այլենդում՝ Նյու Յորքում՝ վիրաբույժ-օրթոպեդի ընտանիքում։ 1989 թվականին արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և շուտով առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։ 1992 թվականին ստացել է առաջին նշանակալի դերը հեռուստատեսությունում՝ ցերեկային «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում։ Ավելի ուշ ճանաչման է հասել փրայմ-թայմում՝ «Մակքեննա» (1994-1995), «Խավար երկինք» (1996-1997), «Հիանալի յոթնյակ» (1998-1999) և «Հիմա և կրկին» (1999-2000) սերիալներում ունեցած դերերի շնորհիվ։ 2002 թվականին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Առևանգվածները» մինի սերիալում։ Երկու անգամ առաջադրվել է «Սատուրն» մրցանակի՝ «Խավար երկինք» և «Հիմա և կրկին» սերիալներում խաղացած դերերի համար։

Քլոուզը մեծ համբավ է ձեռք բերել «Առանց հետքերի» հեռուստասերիալում ՀԴԲ գործակալ Մարտին Ֆիցջերալդի դերով։ Հեռուստասերիալում խաղացել է 2002 թվականից 2009 թվականներին։ 2011 թվականին գլխավոր դեր է խաղացել «Քաոս» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, իսկ հետո հայտնվել է «Suits», «Ամերիկյան սարսափ պատմություն» և « Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» սերիալներում։ 2012 թվականին Քոննի Բրիթոնի և Հեյդեն Փեյնթիերի հետ գլխավոր դեր է ստացել «Նեշվիլ» հեռուստասերիալում՝ խաղալով Թեդի Քոնրադի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Անվանում Բնօրինակ անուն Դեր
1992 Ես ամերիկացի եմ American Me Juvie Hall Attacker
1993 Ազատության ձեռքբերում Taking Liberty
2001 Երկինքը ոտքերի տակ The Sky is Falling Մայք
2003 Ալվարես և Քրուզ Չարլի
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
1992-1993 Սանտա-Բարբարա / Santa Barbara Sawyer Walker 25 էպիզոդ, «Սերիալների ներկայացման» մրցանակ լավագույն առաջնաելույթի համար
1994 Հերակլը և լքված թագավորությունը/ Hercules and the Lost Kingdom Թելամոն Հեռուստասերիալ
1994 Առանց համաձայնության / Without Consent Դևիդ Միլս Հեռուստասերիալ
1994 Մակքենննա Բրիք Մակքենա
1995 Մակքենննա Բրիք Մակքենա Էպիզոդ «Մրցավազք փողոցներով»
1995 Long Island Fever Սքոթ Փարքս Հեռուստասերիալ
1995 Մոտ անծանոթը / The Stranger Beside Me Քրիս Քալագեր Հեռուստասերիալ
1995-1996 Քույրեր / Sisters Վիլյիամ՝ Բիլի Գրիֆին 12 էպիզոդ
1996-1997 Խավար երկինք / Dark Skies Ջոն Լենգարդ 19 էպիզոդ։ Անվանակարգ՝ «Սատուրն» մրցանակ լավագույն հեռուստադերասան
1997 Հերակլեսի զարմանահրաշ ճամփորդությունները / Hercules: The Legendary Journeys Թելամոն Էպիզոդ՝ «Կորած քաղաքը»
1998-2000 Հիանալի յոթնյակ / The Magnificent Seven Վին Թեներ 22 էպիզոդ
1999-2000 Հիմա և կրկին / Now and Again Մայքլ Վայզման 22 էպիզոդ «Սատուրն» մրցանակ լավագույն հեռուստադերասանին
2002 Առևանգվածները/ Taken Ջոն Հեռուստատեսային մինի սերիալ
2002-2009 Առանց հետքերի / Without a Trace Մարտին Ֆիցջերալդ 160 էպիզոդ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ անվանակարգում
2010 Յոթ մահացու մեղք/ Seven Deadly Sins Ջեք Փովել Lifetime հեռուստաալիքի ֆիլմ
2010 Մտածել ինչպես հանցագործ /Criminal Minds Դետ. Մարկ Սփայսեր Էպիզոդ «Our Darkest Hour»
2011 Քաոս / Chaos Մայքլ Դորսեթ 13 էպիզոդ
2011-2015 Ֆորս-մաժոր / Suits Թրևիս Թեներ 7 էպիզոդ
2011 Ամերիկյան սարսափ պատմություն / American Horror Story Հյուգո Էպիզոդ՝ «Murder House» Էպիզոդ՝ «Rubber Man»
2012 Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս / Law & Order: Special Victims Unit Քոլին Բարնես Էպիզոդ՝ «Father Dearest»
2012-2018 Նեշվիլ / Nashville Թեդի Քոնրադ Կանոնավոր դեր, 65 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Քլոուզ» հոդվածին։