Jump to content

Էրիան Շերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիան Շերին
Ծնվել էհուլիսի 3, 1980(1980-07-03) (44 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, լրագրող, գրող, սցենարիստ և կատակերգու
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Գրական ուղղություններաթեիզմ
Կայքarianesherine.com
 Ariane Sherine Վիքիպահեստում

Էրիան Շերին (անգլ.՝ Ariane Sherine, ծնվ.՝ հուլիսի 3, 1980(1980-07-03), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, երգիծաբան, լրագրող և (Հումանիստական բրիտանական ասոցիացիայի և Ռիչարդ Դոքինզի աջակցությամբ) ավտոբուսների վրայի աթեիստական գովազդային արշավի նախաձեռնող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերինը բնակվում է Լոնդոնում։ Լրագրողությամբ զբաղվում է 21 տարեկանից, երբ սկսել է «New Musical Express»[1] համար ձայնաերիզների լուսաբանման հաղորդումներ վարել։ 2002 թվականին սիթքոմների գրող-հեղինակների գծով գրավել է BBC-ի տաղանդների մրցույթի երկրորդ հորիզոնականը[2]։ Հետո նա սկսել է սցենարներ գրել բրիտանական կատակերգական հեռուստասերիալների համար, այդ թվում նաև BBC-ի «Իմ ընտանիքը» շոուն[3] и «Two Pints of Lager and a Packet of Crisps»[4]։ Բացի այդ, Շերինը սցենարիստ է հանդիսացել CBBC և CITV ալիքների մանկական հաղորդումների մի շարք թողարկումների համար։ Շերինը կանոնավորապես գրում է «Guardian»[5] համար, ինչպես նաև համագործակցում է «Sunday Times»[6] և «The Independent»[7] հետ։

Էրիան Շերինը Ռիչարդ Դոքինզի հետ

Էրիան Շերինը դաստիարակվել է քրիստոնեական ավանդույթներով։ Նրա հայրը՝ ունիտար ունիվերսալիստ էր, իսկ մայրը ծագմամբ՝ պարս, իսկ կրոնով՝ զրադաշտական։ Այժմ Էրիան Շերինը աթեիստական և աշխարհիկ հումանիստական շարժումների ակտիվ մասնակից է։ Նա հանդիսացել է ավտոբուսների վրայի աթեիստական գովազդային արշավի նախաձեռնող՝ ի պատասխան ավետարանչական քարոզիչների նմանատիպ գովազդի տեղադրմանը, որտեղ նրանք հղվում էին մի կայքի վրա, որը պնդում էր թե «բոլոր ոչ քրիստոնյաներին դժոխքում սպասում են ընդմիշտ տանջանքներ» և «նրանք այրվելու են կրակի գեհենում»[8]։ Հասարակական տրանսպորտի վարչությունում նման գրություններից վրդովված Շերինին պարզաբանել են, որ գովազդի մեջ ոչ մի վիրավորական բան չեն տեսնում և դա մի գովազդատուի մասնավոր կարծիքի արտահայտումն է։ Ի պատասխան իշխանությունների անգործությանը՝ 2008 թվականի հունիսի 20-ին Շերինը «The Guardian» կայքում տեղադրել է «Աթեիստներ՝ տվեք հինգ» հոդվածը, որտեղ կոչ արեց Լոնդոնի ավտոբուսներին աթեիզմի գովազդի գաղափարը աջակցող բոլոր անձանց նվիրաբերել հինգ ֆունտ բոլորն[9]։

2009 թվականի հոկտեմբերին Շերինը հրապարակել է աթեիզմի առաջին բարեգործական գիրքը՝ «Ս. Ծննդյան աթեիստական ուղեցույց» (The Atheist's Guide to Christmas, որի վրա աշխատել է 42 հեղինակ), որից հետո հայտարարել է, որ դադարեցնում է աթեիստական ակտիվիզմը և զբաղվելու է իր վեպի գրա աշխատանքներով։ Շեիրնը մնում է Հումանիստական բրիտանական ասոցիացիայի ակտիվ կողմնակից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լուսաբանություն NME-ի համար. 2002 մայիսի 31
  2. Հարցազրույց Էրիան Շերինի հետ Արխիվացված 2008-08-17 Wayback Machine. 2007 հունիսի 1
  3. «Էրիան Շերինի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. Ariane Sherine Two Pints IMDB
  5. Ariane Sherine’s Guardian profile
  6. Ariane Sherine My Week Sunday Times(չաշխատող հղում). 2008 հունվարի 11
  7. Credo: Ariane Sherine
  8. հոդված կամպանիայի սկսման մասին guardian.co.uk կայքում // The Guardian, 2008 հոկտեմբերի 21
  9. Անիվների աթեիզմը՝ քրիստոնեական գովազդը դրդել է պատասխան աթեիստական արշավի // Լենտա.ռու, 2009 հունվարի 21

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիան Շերին» հոդվածին։