Էտրուսկների ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտրուսկների ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, հնագիտական թանգարան, պատկերասրահ, Իտալիայի ազգային թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Q124830411?
Երկիր Իտալիա
ՏեղագրությունRoma Capitale?
ՎայրVilla Giulia?
Հասցեpiazzale di Villa Giulia, 9[1]00196[1][2]
Հիմնադրվել է1889
ՀիմնադիրFelice Barnabei?
Մակերես3478 քառակուսի մետր, 3120 քառակուսի մետր
Այցելուներ22 295 մարդ (2020)[2], 83 632 մարդ (2019)[3], 82 376 մարդ (2018)[4], 29 984 մարդ (2021)[5] և 61 327 մարդ (2022)[6]
Հավաքածուի չափս7500 արխիվային միավոր[4]
Կայքmuseoetru.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Էտրուսկների ազգային թանգարան (իտալ.՝ Museo Nazionale Etrusco), էտրուսկների քաղաքակրթությանը վերաբերող թանգարան՝ տեղակայված Իտալիայի մայրաքաղաքում՝ Հռոմի Վիլա Ջուլիոյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլան կառուցվել է Ջուլիո III Հռոմի Պապի համար, ում անունով էլ կոչվել է։ Կառույցը պապական սեփականություն է մնացել մինչև 1870 թվականը, երբ Ռիսորզիմենտոյի զարթոնքով և Պապական մարզի ավարտով այն դարձավ Իտալիայի թագավորության սեփականություն։ Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին՝ որպես նույն ազգայնական շարժման մաս՝ նպատակ ունենալով հավաքագրելու Լացիի, հարավային Էտրուրիայի և Ումբրիայի էտրուսկների և ֆալիսկիների քաղաքակրթությանը պատկանող բոլոր նախահռոմեական հնությունները։ 20-րդ դարի սկզբից թանգարանը տեղակայված է վիլայում[7]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինների սարկոֆագ, մ. թ. ա. VI դար

Թանգարանի ամենահայտնի եզակի գանձը տերակոտա գրեթե իրական չափերի «հարս ու փեսայի» դամբարան հուշարձանն է (Sarcofago degli Sposi, «Ամուսինների սարկոֆագ»), որոնք մեջքով հենված կարծես ներկա են ճաշկերույթի։

Այլ նմուշներ՝

  • Էտրուսկյան-փյունիկյան հուշատախտակներ Պիրգիից
  • Ապոլլոնը Վեյիից
  • Cista
  • Վերականգնված ֆրիզ, որտեղ ներկայացված է իր թշնամու՝ Մելանիպուսի ուղեղը ուտող Տիդեյը
  • Tita Vendia vase
  • Եֆրոնիի կրատեր (Euphronios krater), այժմ գտնվում է Չերվետերեի հնագիտական թանգարանում, 2008-2014 թվականներին եղել է Վիլա Ջուլիոյում
  • Կենտավրոս Վուլչիից

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  5. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  7. «Թանգարանի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրուսկների ազգային թանգարան» հոդվածին։