Գտնվում է Հյուսիսային Խորասան օսթանի հարավային մասում` օսթանի վարչական կենտրոն Բոջնուրդից մոտ 42 կմ հարավ։ Տեղադրված է Ալադաղ լեռնաշղթայից հարավ` Էսֆարայեն գետի հովտում, ծովի մակարդակից 1249 մետր բարձրության վրա։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 490 մարդ, որոնք կազմում էին 17 466 տնտեսություն[3]։ Հյուսիսային Խորասան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Բոջնուրդից և Շիրվանից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.