Էստոնիայի Հանրապետության նախագահ
Էստոնիայի Հանրապետության Նախագահ Eesti Vabariigi President | |
---|---|
Նախագահական շտանդարտ | |
Պաշտոնական նստավայր | Կադրիորգի վարչական շենք |
Լիազորության ժամկետ | 5 տարի |
Պաշտոնը հայտ է եկել | 1938 Ապրիլի 24 |
Առաջինը պաշտոնում | Կոնստանտին Պյատս |
Կայք | Հղում |
Էստոնիայի Հանրապետության Նախագահ (էստ․՝ Eesti Vabariigi President), պետության գլուխն է։
Էստոնիայի Հանրապետության Նախագահի իրավասությունները որոշ չաթով սահմանափակ են, քանի որ ըստ Էստոնիայի 1992 թվականի սահմանադրության Էստոնիան խորհրդարանական հանրապետություն է։ Նա չի մտնում գործադիր իշխանության համակարգի մեջ և հիմնականում տարբեր պաշտոնական և իրավական գործառույթներ իրականացնող և կառավարությունը ներկայացնող գործիչ է։ Նախագահը չի կարող լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ, չի կարող զբաղեցնել որևէ այլ ընտրովի կամ նշանակովի պաշտոն։ Այս սահմանափակումները նախատեսված են պաշտոնավարության ընթացքում նախագահի անկախությունն ու անաչառությունը ապահովելու համար։
Նախագահի ընտրությունը կատարվում է Ռիյգիկոգում կամ հատուկ ընտրական խորհրդում (այն դեպքում, երբ թեկնածուներից որևէ մեկը չի կարողանում երեք փուլերում հավաքել Ռիյգիկոգուի սահմանադրական կազմի անհրաժեշտ ձայների երկու երրորդը) քվեարկության միջոցով։ Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով և որևէ անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ավել անընդմեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էստոնիայի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը Արխիվացված 2010-05-26 Wayback Machine (էստոներեն)